Արցախի ՄԻՊ-ն Ասյա Խաչատրյանի դեպքի առնչությամբ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

Լուրեր

14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանը մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Ս.թ. փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (տեսանյութի 0:11-1:34 հատված):
  2. Ս.թ. փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (1:35-2:35):
  3. Ս.թ. փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման և այնտեղ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ (2:36-6:56), մասնավորապես՝

3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք (2:36-2:38),

3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (3:01-3:24),

3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները,

3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել (3:43-3:46),

3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը (3:31-3:53),

3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (5:58-5:59),

3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում,

  1. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում Ասյա Խաչատրյանի բնակարանում քաղաքացիական հագուստով ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի և այդ ընթացքում նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (6:57-10:11), մասնավորապես՝

4.1. Արդյո՞ք ոստիկանության նշյալ ծառայողները պատշաճ ներկայացել են Ասյա Խաչատրյանին (7:08-7:37),

4.2. Ի՞նչ նպատակով և իրավական հիմքով են նրանք ենթադրաբար մուտք գործել Ասյա Խաչատրյանի բնակարան (7:37-7:38),

  1. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերը Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն (քաղաքացու կողմից ընկերուհու ինքնությունը պարզաբանված չէ) ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և այնտեղ նրանց նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (10:11-17:22), մասնավորապես՝

5.1. ի՞նչ հիմքով են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին ենթադրաբար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք (10:34-10:36),

5.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (10:38-10:48),

5.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն ներկայացվել են իրենց իրավունքները,

5.4. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է իրեն ազատությունից զրկելու մասին իր ընտրած անձին տեղեկացնելու պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:13-11:18),

5.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:27-11:32),

5.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ոստիկանության ծառայողի (քաղաքացու ներկայացմամբ՝ «Ջոն») կողմից ներկայացվել են հանրային վայրերում նրա վարքագծի վերաբերյալ օրենքից չբխող պահանջներ (15:52-16:22),

5.7. Որքա՞ն ժամանակ են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին գտնվել ոստիկանական բաժանմունքում,

  1. Այլ անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ:

Պաշտպանն իր գրությամբ պահանջել է նաև տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ասյա Խաչատրյանի պնդումների ստուգման ուղղությամբ»: