Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Թուրքիան չի միանա Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Վերջինս իր երկրի տարածքից արտաքսել  է ռուս դիվանագետներին: Պատճառը ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորումն է։ Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել  մի շարք երկրներ։ Իսկ Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է.

«Դա Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի  խնդիրն է։  Բրիտանիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե որ երկրի հետ ինչ տեսակ հարաբերություն կառուցի։ Ռուսաստանն էլ ինքնիշխան և անկախ պետություն է։ Մենք ուրիշ երկրների ընդունած որոշումները նախ ուսումնասիրում ենք մեր շահերի և միջազգային իրավունքի տեսանկյունից և նոր միայն քայլեր ձեռնարկում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ են։ Թուրքիան չի պատրաստվում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել այդ հարցի շուրջ։ Թուրքիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե ինչպես վարի իր արտաքին քաղաքականությունը»:

Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը չեն միացել նաև Նոր Զելենդիան, Սլովակիան, Ճապոնիան, Իսպանիան, Իսրայելը։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: