Թուրքիան և «Սիրիայի ազատ բանակը» վերահսկողություն են սահմանել Թել Ռըֆաթ քաղաքի վրա

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով սիրիական ոչ պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ մարտի 27-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում ներխուժել են սիրիական Թել Ռըֆաթ քաղաք. փոխանցում է ermenihaber-ը:

Այն Աֆրին քաղաքից 21կմ հեռավորության վրա է և և գտնվում է Սիիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Այժմ քաղաքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ։

Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նրանց հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի վրա և այնտեղից դուրս մղել քրդական ուժերին։ 

Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն գտնվում է թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքը  Հալեպին կապող մայրուղու վրա։ 

Աղբյուրը Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը պատճառաբանում է այն հանգամանքով, թե իբր Թել Ռըֆաթի բնակչությունը օգնության նպատակով դիմել է Թուրքիային։

Հաղորդվում է, որ Թել Ռըֆաթի գրավումով թերևս կավարտվի հունվարի 20-ին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ իրենք Աֆրինից հետո  պատրաստվում են մտնել Թել Ռըֆաթ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին  և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները: