Տեխզննության կտրոնների կեղծ ձևաթղթերի գործով ամբաստանյալները դատապարտվեցին պայմանական ազատազրկման ու տուգանքի

Լուրեր

10.03.2026 | 23:51
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր
10.03.2026 | 23:43
Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը. ԿԲ
10.03.2026 | 23:35
Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը ռազմավարական սխալ էր. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
10.03.2026 | 23:24
Ազատավան գյուղում մեքենան բախվել է տան պարսպին․ վարորդը մահացել է
10.03.2026 | 23:16
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 23:08
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
10.03.2026 | 22:58
ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
10.03.2026 | 22:45
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
10.03.2026 | 22:30
Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
10.03.2026 | 22:16
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ աշխատանքները
10.03.2026 | 22:08
ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից
10.03.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.03.2026 | 21:41
Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց
10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Բոլորը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների կեղծ ձևաթղթերի վերաբերյալ գործով այսօր դատարանը հրապարակեց մեղադրական դատավճիռը. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևան քաղաքի դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, վճռեց ամբաստանյալ Արմեն Օրդուխանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ձևաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը, և 38-34-184-րդ հոդվածի 1-ին մասով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձին օժանդակելը, և նշանակեց տուգանք 500 հազար ՀՀ դրամի չափով:

Դատարանն Արտյոմ Օրդուխանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ձևաթղթեր կեղծելն, իրացնելը կամ օգտագործելը, 34-184-րդ հոդվածի 1-ին մասով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ, և ընդհանուր առմամբ նշանակեց տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով: Միաժամանակ դատարանը հաշվի առնելով, որ Ա.Օրդուխանյանը 2016թ. ապրիլի 24-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ գտնվելու հանգամանքը, նրա նկատմամբ նշանակված պատժի մեղմացման սկզբունքի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց տուգանք 200 հազար ՀՀ դրամի չափով:

Դատարանը Սամվել Բարխոյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ, 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ, և ընդհանուր առմամբ դատապարտեց 4 տարի 3 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով: Սամվել Բարխոյանի նկատմամբ կալանավորումն վերացվեց, և նա անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում:

Դատարանը Արտյոմ Գալստյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության օժանդակելը, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն օժանդակելը: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքի մասով ամբաստանյալին ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ մեղադրանքի մյուս երկու հոդվածներով դատապարտեց ընդհանուր առմամբ հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով: Արտյոմ Գալստյանի կալանավորումը վերացվեց, և նա անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում:Արտյոմ Գալստյանի, Սամվել Բարխոյանի, Արտյոմ ու Արմեն Օրդուխանյանների վերաբերյալ գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալների միջնորդության հիման վրա: Նրանք լիովին ընդունել են իրենց մեղքը, հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը:

Ըստ մեղադրանքի, Արտյոմ Գալստյանն՝ ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում և զբաղվելով ապօրինի տպագրությամբ, ինչպես նաև տեղեկացված լինելով Հրաչ Մանգասարյանի կողմից խարդախության եղանակով` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների այլ անձանց իրացման միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությունը կազմակերպելու մտադրության մասին, 2015թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին վերջինիս հետ հանցավոր համաձայնության է եկել` նշված գործունեությանն օժանդակելու վերաբեյալ, և տպագրելով` իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձևաթղթեր, դրանք փոխանցել է Հրաչ Մանգասարյանին, յուրաքանչյուրի համար ստանալով պայմանավորված 1.000 ՀՀ դրամ գումարը: Այնուհետև այն իրագործելով ՀՀ տարբեր մարզերում խաբեության եղանակով պատճառել է առանձնապես խոշոր չափերի, նվազագույնը 10.650.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Ըստ Սամվել Բարխոյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ հանդիսանալով «Վիկտորիա-Արման» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից, շահադիտական դրդումներով, իրավունք վերապահվող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից, առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.046.750 ՀՀ դրամի:

Արտյոմ Օրդուխանյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից խաբեության եղանակով հափշտակել է 887.500 ՀՀ դրամ գումար, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

Իսկ Արմեն Օրդուխանյանն, ըստ մեղադրանքի, տեղեկացված լինելով, որ Արտյոմ Օրդուխանյանը ցանկություն ունի շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից խաբեության եղանակով հափշտակություն կատարելու եղանակով պետությանը պատճառել է խոշոր չափերի` նվազագույնը 887.500 ՀՀ դրամ գույքային վնաս: