Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«20 ահազանգերից 14-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

• 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
• 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
• 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
• 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը,
• 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն,
• 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն
• 2-ը՝ այլ բնույթի են:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրությունում: