Սիրիայի տարածքում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական կողմն ունի նոր կորուստներ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Սիրիայի տարածքում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական կողմն ունի նոր կորուստներ. փոխանցում է EH-ն:

Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտի 26-ին Աֆրինում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել։

Լուրը հաստատվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից։ Վերջինիս հայտարարության մեջ տեղեկություն է հաղորդվել նաև Թուրքիայի օդուժի՝ քրդերի հենակետերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում իրականացրած նոր գործողության մասին։

Ըստ դրա՝ մարտի 22-ին օպերացիա է իրականացվել Քանդիլ շրջանում, որի հետևանքով սպանվել է 41 քուրդ զինյալ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին  և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները: