ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին են ներկայացվել ՀՀ-ի վերջին տարիների ձեռքբերումները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի առցանց դիտարկումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ներկայացնելով իր հերթական ազգային զեկույցը` Հայաստանը վերահաստատեց սույն Դաշնագրով ստանձնած պարտականությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանեց Դաշնագրի դրույթների իրականացումը վերահսկող մարմնի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետների բազմաթիվ հարցադրումներին:

Մարդու իրավունքների կոմիտեի անդամների հետ կառուցողական երկխոսության ընթացքում անդրադարձ արվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, բռնության և խտրականության ցանկացած դրսևորումների դեմ մեր երկրում իրականացվող քաղաքականությանը և դրանից բխող ծրագրերին:

Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (Դաշնագրի հոդված առաջին)՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի վրա, որն ըստ էության ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր: Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվեց նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության խնդրին և անդրադարձ արվեց հումանիտար կազմակերպությունների մուտքը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին:

ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեին զեկուցվեց Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ապահովմանը, դրանց շարքում նշելով ազատ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, պայքարը կոռուպցիայի դեմ: Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, ապահովելով նաև գենդերային հավասարության քաղաքականության հետևողական իրականացումը:

Հայաստանը վերահաստատեց ազգային, ռասայական, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և նրանց խնդիրների հաղթահարմանն ուղղված քաղաքականությանը:

Այս տարի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման մասին ազգային զեկույցի դիտարկումն իրականացվեց Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետության կարգավիճակով:

Հայաստանի զեկույցի դիտարկումը հեռարձակվում էր UN WebTV ալիքով: Կոմիտեի կողմից զեկույցի քննարկումն ու եզրափակիչ դիտարկումների (Concluding observations) ընդունումը տեղի կունենա փակ նիստում: