Սերժ Սարգսյանը 100-ից 80 խփելու փո՞րձ, թե՞ «թարս խիարների» մասին նոր տեսություն է ցանկանում մշակել

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ հասարակության մեջ կա տրամադրվածություն, որպեսզի Սերժ Սարգսյանը հեռանա։ Մարտի 24-ին տեղի ունեցած «#մերժիրսերժին» կարգախոսով երթը, քաղաքագետի գնահատմամբ, հաջողված էր՝ դատելով արձագանքներից։ Գրիգորյանը նշում է՝ ապրիլի 9-ին պատրաստվում են հերթական հանրահավաքն անցկացնել, իսկ մինչ այդ պլանավորվում են մի շարք այլ ծրագրեր՝ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Սերժ Սարգսյանին մերժելու բազմաթիվ պատճառներ կան, պնդում է քաղաքագետը, ապա թվարկում դրանցից մի քանիսը․ «Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում 370 հազար քաղաքացի է արտագաղթել, 5 միլիարդ պետական պարտք է ավելացել, 1 միլիոն աղքատ կա, տարածքային կորուստներ ենք ունեցել, ապրիլյան պատերազմն է եղել, Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցրել է ԵՏՄ, կարելի է անվերջ թվարկել Սերժ Սարգսյանի ավերածությունները՝ բոլոր ոլորտներում»։

Հարցին, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա՝ ո՞վ, Գրիգորյանը պատասխանում է․ «Հայաստանի ցանկացած քաղաքացի։ Անփոխարինելիի սինդրոմից պետք է ազատվել»։ ՀՀԿ-ականների պնդումներին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է երկրի անվտանգության հարցում, քաղաքագետը հակադարձում է․ «Սերժ Սարգսյանն ամենամեծ մարտահրավերն է մեր անվտանգությանը»։

Սերժ Սարգսյանը վերջերս տված հարցազրույցում ակնարկել էր, որ կդառնա վարչապետ մեկ հավելումով՝ կլծվի իր փորձը երիտասարդներին փոխանցելու գործին: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը դա որակում է որպես բրեժնևեյան մեսիջ․ «Փորձի փոխանակումը նա կարող է կատարել ՀՀԿ-ի դպրոցում, թող գնա՝ ՀՀԿ-ի դպրոցում դա կատարի և ոչ թե վարչապետի պաշտոնում։ Ես չգիտեմ՝ ինչ փորձ է ուզում փոխանցել, 100-ից 80 խփելո՞ւ փորձ, թե թարս խիարների մասին նոր տեսություն է ցանկանում մշակել, պետք է հասկանալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան