ԱՄՆ-ը, Կանադան, Ուկրաինան և ԵՄ 14 երկիր արտաքսում են իրենց երկրներից ռուս դիվանագետներին՝ «Սկրիպալի» գործի առնչությամբ (թարմացված)

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

17:51 

Կանադան, Ուկրաինան և ԵՄ անդամ 14 երկրներ որոշում են կայացրել իրենց երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու մասին. հաղորդում է ria.ru-ն:


ԱՄՆ-ը 60 ռուս դիվանագետի է  երկրից արտաքսում և փակում է Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը. հաղորդում է meduza.io-ն:

Ըստ ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփի վարչակազմի՝ այս քայլն ուղղված է ի պատասխան Մեծ Բրիտանիայում ՌԴ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման: Բացի այդ, դիվանագետների արտաքսումը ազդակ է, որ Միացյալ Նահանգները  «անթույլատրելի շատ է» համարում ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների  թիվը իր երկրում:

Դիվանագետները 7 օրվա ընթացքում ստիպված կլինեն հեռանալ Միացյալ Նահանգներից:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է:

Այս միջադեպին հաջորդեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունն առ այն, որ ՄԹ-ից կատաքսվի ՌԴ 23 դեսպան:  

Նշենք, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ:  

Եվրոպական չորս երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում ՌԴ դեսպանները կանչվել են ԱԳՆ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԵՄ 20 երկրներ պատրաստակամություն են հայտնել`«Սկրիպալի» գործի հետ կապված ռուս դիվանագետներին իրենց երկրներից արտաքսելու մասին: