Թորոսյանը պարզաբանեց՝ ինչո՞ւ է Սանասարյանի ղեկավարած կառույցի մասով դիմել ԱԱԾ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարանի դահլիճում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ունի վկայի կարգավիճակ:

Թորոսյանը դատարանում ցուցմունք տվեց: Պարզաբանելով, թե ինչու է դիմել ԱԱԾ-ին՝ խնդրելով Սանասարյանի ղեկավարած կառույցի գործունեությունն ուսումնասիրել՝,Որոսյանը նշեց. «Առաջինը՝ նույն որակի, ավելի էժան ապրանքի մատակարարման հանգամանքը ընդհանրապես դրական եմ գնահատում մեր երկրի համար, բայց այդ պահին, երբ որ մենք մտահոգություն ունեինք, որ պրոբլեմների առաջ ենք կանգնում, ո՛չ հաղթած տենդեր կար և մատակարարած, ո՛չ սպասարկման հարցն էր վերջնական լուծված, այլ կար 2 մտահոգություն, որոնց մասին բազմիցս նշել եմ: Չունենալով համապատասխան գործիքակազմ ինքս պարզելու՝ արդյո՞ք ՊՊԾ աշխատակիցները շահադիտական նպատակներով են դա անում, թե ընդհանուր բարօրության նպատակներով, դիմել եմ ԱԱԾ-ին, ասելով՝ այսպիսի բաներ եմ տեսնում, կարո՞ղ եք օգնել, պարզել՝ ճիշտ է, սխալ է, դրա հետ կապված նախաքննական գործ ունեք անելու, թե չունեք, քրեական տարրեր կան, թե չկան, թե՞ պարզապես պետք է շնորհակալություն հայտնել մարդկանց այս լավ գործն անելու համար»,- նշեց Թորոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու է դիմել ԱԱԾ-ին՝ խնդրելով Սանասարյանի ղեկավարած կառույցի գործունեությունն ուսումնասիրել: