Ադրբեջանական օդանավը չէր կարող թռիչք իրականացնել Հայաստանի օդային տարածքով առանց թույլտվության. ավիացիոն փորձագետ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Ադրբեջանական օդանավը չէր կարող թռիչք իրականացնել Հայաստանի օդային տարածքով առանց թույլտվության, հակառակ դեպքում անմիջապես ռազմաօդային ուժերը կիջեցնեին օդանավը», – այս մասին Factor․am -ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

Դեռևս 2013 թ-ի հոկտեմբերի 23-ին, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Կառավարությունը ընդունել է «Բաց երկնքի քաղաքականություն», որը տարածվում էր Եվրոպայի բոլոր երկրների վրա և պայմանագրով թույլատրում թռիչքները՝ առանց սահմանափակման։ Ստացվում է, որ Ադրբեջանը 2013 թ-ից չի օգտվել Հայաստանի օդային տարածքից իր իսկ ցանկությամբ, իսկ թուրքական օդանավերը պարբերաբար անցել են Հայաստանի օդային տարածքով։ Մինչ 2013 թ-ի «Բաց երկնքի քաղաքականության» պայմանագրի կնքումը թռիչքներն իրականացվել են միջպետական պայմանագրով, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշել՝ թույլատրե՞լ այս կամ այն երկրի ինքնաթիռների չվերթները, թե՝ ոչ։

«Հիմա ով ուզենա թռիչք իրականացնել՝ հայտ պետք է գրի, որ ուզում եմ այսինչ օրը, այսինչ ժամին թռնել քո տարածքով, և դու իրավունք չունես մերժես, որովհետև «Բաց երկնքի քաղաքականություն» ունես։ Մի օրինակը գրվում է Կառավարությանը, մի օրինակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, բայց վերջնական թույլտվությունը տալիս է Կառավարությունը, որովհետև կոմիտեն Կառավարությանն առընթեր է», – ասաց Նավիկ Խաչատրյանը։

Փորձագետը նաև նշում է, որ պատերազմի օրերին էլ Հայաստանի տարածքով թուրքական Silk way ավիաընկերությունը «կարգո» ինքնաթիռներով, գրեթե ամեն օր թռիչքներ է իրականացրել դեպի Ադրբեջան, որոնցով ահաբեկիչներ են տեղափոխվել Բաքու։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան, առանց հիմնավորումների արգելում է իր երկրի օդային տարածքով հայկական գրանցմամբ օդանավերի թռիչքը։ Ըստ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ պատճառը ԵՄ-ի կողմից սև ցուցակում գտնվելն է։

 

Սաթենիկ Հայրապետյան