ՀՀ-ն ու Լիտվան առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում:

ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն հանրային առողջության, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում, առողջապահական ապահովագրության ներդրման և զարգացման շուրջ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարությունը Հայաստան է գործուղել արագ արձագանքման բժշկական թիմ, որը COVID-19-ով վարակված պացիենտների բուժման համար նախատեսված բժշկական կենտրոններում օժանդակել է տեղի մասնագետներին և իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել է ՊՇՌ թեստեր, պացիենտների բուժման համար նախատեսված անհրաժեշտ սարքեր և պարագաներ:
Լիտվայի Հանրապետությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել նաև 27500 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ: