Ոստիկանական անպատժելիություն նաև դատարանի շենքում. տեսահաշվետվություն 2017. ՀՔԱՎ
Հասարակություն
23.03.2018 | 13:19Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ տեսահաշվետվության տեսքով:
Տեսահաշվետվության մեջ ներկայացված են 2017 թ. ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների, ցուցարարների նկատմամբ հետապնդումների դեպքերը, ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ և դրան նախորդած շրջանում լրագրողների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերն ու դրանց անպատժելիությունը:
Անդրադարձ է կատարվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանի շենքում ոստիկանության կողմից բռնության ենթարկելու դեպքերին:
Մանրամասները՝ տեսահաշվետվության մեջ: