«Աֆրինում նահանգապետ կնշանակվի». Էրդողան

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների հետ հանդիպման  ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Աֆրինում նահանգապետ կնշանակվի, և տեղական ինքնակառավարման մարմին կձևավորվի. տեղեկացնում է EH-ն:

Էրդողանը, խոսելով Աֆրինում իրենց անելիքների մասին, մասնավորապես ասել է.
«Առաջիկա օրերին Աֆրինում նահանգապետ կնշանակվի: Տեղական ինքնակառավարումն իրականացնելու համար այլ նշանակումներ ևս կարվեն»:

Էրդողանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկած կառավարական աղբյուրները հայտնել են, որ Աֆրինում տեղական ինքնակառավարման մարմինը կձևավորվի այդ շրջանում ապրող ցեղերի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներից: Նահանգապետն էլ նրանցից մեկը կընտրվի:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները: