Ինչպես կառավարությանն աշխատանքի ուժ հաղորդեց մեկ բանկա թարմ կոյուղաջուրը․ Զարուհու էֆեկտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
Բոլորը

Հայաստանում կենցաղային ոչ մեծ հարցերն անգամ առանց սկանդալի չեն լուծվում: Կառավարությունը մարտի 22-ի նիստում գումար հատկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի վերակառուցման նպատակով: Հարցը չզեկուցվող էր, 39 միլիոն 618 հազար 700 դրամը հատկացվեց առանց աղմուկի և անհապաղ՝ պահուստային ֆոնդի հաշվին:

Վերջին 10 տարիներին կառավարության կողմից պահպանման միջոցներ չտրամադրելու պատճառով քրեակատարողական հիմնարկներում կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Կառավարությունը նշում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերը գտնվում են անմխիթար վիճակում: Կոյուղաջրերի հոսքից, երկար տարիներ ընթացիկ նորոգման աշխատանքներ չիրականացվելու հետևանքով առաջացել են բազում խ նդիրներ` հողի քայքայում, վթարված հանգույցներ, բազմաթիվ նստվածքներ և այլն, ստեղծվել է հակասանիտարական վիճակ ոչ միայն քրեակատարողական հիմնարկում, այլ նաև հարակից, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերին շրջապատող տարածքում: Եվ, համաձայն կառավարության, այժմ նորոգում են՝ քանի դեռ հակասանիտարական վիճակը համաճարակային չի դարձել:

Բայց ինչո՞ւ գարշահոտ խնդիրը, որը 10 տարի չի լուծվել, հանկարծ կարգավորվեց: Նուբարաշենի բնակիչները հաճախ են բողոքել գարշահոտությունից, լրատվամիջոցները բազմիցս լուսաբանել են խնդիրը, բայց քանի դեռ դրանք սովորական բողոքներ էին՝ առանց հաշվեհարդարի սպառնալիքների, կառավարությունն աչքաթող էր անում, ինչի մեծ փորձ է կուտակել տարիներ ի վեր:

Նուբարաշենի բնակիչները 2017 թվականի հունիսի 28-ին փակել էին ճանապարհը՝ նույն՝ վերանորոգման պահանջով։ Վերջին անգամ էլ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին 2018թ. փետրվարի 12-ին։ Ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում «Երկիր Ծիրանին» այդ կոյուղաջրից մի բաժին հատկացրեց Երևանի քաղաքապետին. Զարուհի Փոստանջյանի խմբակցության քայլը որակվեց որպես ահաբեկչություն և կասեցվեց տղամարդկային բռունցքների գործադրմամբ: Ու թեև շատերը դատապարտում էին «Երկիր Ծիրանիի» քայլը, սակայն նուբարաշենցիները հայտարարեցին, որ դա ավագանու խմբակցությունն արել է իրենց խնդրանքով: Արդյունքում՝ Արդարադատության նախարարությունը կոսմետիկ վերանորոգում սկսեց անմիջապես:

Նուբարաշենցիների պարագայում տեղին է «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասացվածքը. առանց այն էլ նրանք աղբավայրի գարշահոտն են շնչում. ի դեպ, այս խնդրի լուծման համար էլ բավականին մեծ վարկ է Հայաստանը ստացել, սակայն աղբավայրը մնում է իր տեղում և գնալով մեծանում է: Բայց սա այլ խնդիր է: Կառավարությունն ինքը փաստում է, որ Նուբարաշենի՝ քրեակատարողական հիմնարկին մոտ հատվածում ապրելն արդեն վտանգավոր է կյանքի և առողջության համար՝ դրանով արձանագրելով, որ խախտել է մարդկանց՝ առողջ և անվտանգ ապրելու իրավունքը: Հիմա գործադիրը որոշել է կոյուղագծերը հիմնովին նորոգել:

«Երկիր Ծիրանի»-ի քայլի արդյունքո՞ւմ էր ըստ պատկան կառույցների՝ վաղուցվա մշակված ծրագրի շուտափույթ իրականացումը, թե ոչ՝ դժվար է միանշանակ պնդել։ Սակայն փաստն այն է, որ մինչև չեղավ համապետական սկանդալ, խնդիրն այդպես էլ չլուծվեց։

Հիշենք, թե ինչպես 2017թ. սեպտեմբերի 14-ին էլ Աշտարակի Վարդգես Պետրոսանի անվան դպրոցի ոսուցչական անձնակազմը գործադուլ արեց և կառավարությունից կորզեց վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքի վերանորոգման խոստում: Այս անգամ էլ հարցը լուծվեց ուղիղ եթերով Երևանի ավագանու անդամների խայտառակվելուց հետո: Հաջո՞րդը որն է:

Սևակ Հակոբյան