Թերացումների համար ազատվեց աշխատանքից և նշանակվեց առավել բարձր պաշտոնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:57
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
Բոլորը

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 22-ի հրամանագրով նշնակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ 3 տարի ժամկետով: Այս նշանակման մասին թեև վերջին օրերին լուրեր էին տարածվում, սակայն, այնուամենայնիվ, Բաղմանյանի՝ նման պաշտոնում նշանակումը տարակուսելի է՝ հաշվի առնելով նախորդ պաշտոնից ազատվելու պատճառը:

Ընդամենը երեքուկես ամիս առաջ՝ 2017թ. դեկտեմբերի 5-ին, նախագահ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին ազատեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Դրանում մեծ դեր էր ունեցել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նույն օրը հայտարարել էր, թե Բաղմանյանը զորացրման զեկուցագիր է գրել իր հորդորով՝ որպես պատճառ նշելով աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելը։

Բանակի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի՝ ծառայությունից արձակումը հավանության արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակներում. ոմանք սա համարեցին մեծ համարձակություն Վիգեն Սարգսյանի կողմից: Եվ հիմա՝ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակելու աշխատել իր նախկին ենթակայի հետ՝ արդեն հավասարի դիրքերից, եթե մինչ այդ նրա հետ համատեղ աշխատանքը չէր պատկերացնում՝ թերացումների պատճառով։

Սա, ի դեպ, ոչ խրախուսելի ազդակ է պաշտոնյաներին․ ստացվում է, որ մեզանում թերացումների համար պաշտոնյային նշանակում են առավել լավ պաշտոնի:

Ի դեպ, Հայկազ Բաղմանյանն այս տարիներին, համաձայն մամուլի, դարձել է բանակի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը: Նրա անունը կապվում է մի շարք բիզնեսների հետ: Իսկ Մարտունի քաղաքի պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն էլ Բաղմանյանին մեղադրում էր իր բիզնեսը՝ գործարանի տարածքում կառուցված գազալցակայանը, խլելու մեջ: Իրավական հետևանքներ, սակայն, չեղան:

Սևակ Հակոբյան