Մոսկվային ՄԽ-ն այժմ ավելի շատ է պետք, որպեսզի Ղարաբաղում նրա նոր կարգավիճակը որոշ միջազգային ճանաչում ստանա․ Ավիգդոր Էսկին

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Factor.am-ը զրուցել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինի հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակում նախատեսվում է նաև այց Ստեփանակերտ: Կարծում եք՝ կա՞ն նախադրյալներ, որ կվերականգնվի հակամարտության կարգավորման ձևաչափը:

-Ղարաբաղում պատերազմի ելքը և գրեթե մեկ տարվա հրադադարի հարաբերական պահպանումը տեղի ունեցավ Մինսկի խմբի շրջանակից դուրս: Մոսկվան հայտնվեց առաջին պլանում: Ոչ ոք չի սպասում, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը խաղաղապահներ կուղարկեն տարածաշրջան, հատկապես՝ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Ավելին՝ հարկ է հիշել, թե ինչպես պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու՝ ամերիկյան և ֆրանսիական փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այսպիսով, ուժերի հարաբերակցությունը փոխվել է: Սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին․ Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը: Եվ նաև Թուրքիան, չնայած այն դեռ երկրորդական դեր է խաղում Ռուսաստանից հետո:

Կարևո՞ր է, որ պատերազմի ավարտից հետո Մինսկի խումբը լինի նաև Ստեփանակերտում:

-Դա կախված է նրանից, թե ինչ նրանք կտեսնեն: Եթե ​​նրանց ժամանումով հնարավոր լինի ցույց տալ հարյուր հազարավոր կամ ավելի հայերի առկայությունը և այնտեղ ապրելու պատրաստակամությունը, ապա սա բոլորովին այլ պատկեր է, քան այնտեղ ընդամենը 25-30 հազարի առկայությունը: Ամեն դեպքում, Մինսկի խումբը մնում է լուսանցքում: Մոսկվային այն այժմ ավելի շատ է պետք, որպեսզի Ղարաբաղում նրա նոր կարգավիճակը որոշ միջազգային ճանաչում ստանա, թեկուզ՝ ժամանակավոր։

Շատ հայ փորձագետներ անհանգստացած են գործընթացներին Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ: ԱՄՆը, Ռուսաստանը և այլ երկրներ ԼՂ հարցը քննարկում են նրա հետ: Վլադիմիր Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում հաշտեցնողի դերում է: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է Թուրքիան լիովին դառնալ հակամարտության կարգավորման գործընթացների մասնակից: Այստեղ վտանգ կա՞ հայկական կողմի համար:

-Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անվիճելի փաստ է, որը պատերազմի ելքի արդյունքն է, որի ժամանակ Թուրքիան զգալի ջանքեր է գործադրել: Պետք է հիշել, որ նախագահ Ալիևի իշխանության համակարգը շատ հեռու է «մահմեդական եղբայրների» իսլամիզմի ռեժիմից, որը Էրդողանը պարտադրեց Թուրքիային: Միայն ռուսական գործոնի շնորհիվ Թուրքիան ռազմակայաններ չի տեղաբաշխում Ադրբեջանի տարածքում: Բայց նրա քաղաքական ու տնտեսական ներկայությունն ընդլայնվում է: Սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին:

Հայաստանի համար հիմնական վտանգը ներքին ճգնաժամն է, բնակչության թվի նվազումը և ազգային գաղափարի բացակայությունը: Նման խնդիրների դեպքում արտաքին վտանգն ավելի էական է դառնում:

Ալիևը կրկին, այժմ՝ ՄԱԿում, հայտարարում է, որ չկա Ղարաբաղը՝ որպես տարածք, չկա Ղարաբաղյան հակամարտություն: Այս իրավիճակում որքանո՞վ է հավանական, որ նա կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկի Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես ցանկանում է Հայաստանը, ինչպես ցանկանում են Մինսկի խմբի երկրները, ինչպես ցանկանում է, օրինակ, ԱՄՆ-ը։

-Չենք կարող ասել, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Ղարաբաղի կարգավիճակի քննարկում անպայմանորեն լինի՝ չնայած նրան, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը լավատեսության հիմքեր է տալիս Երևանին: Շատ բան կախված է նրանից, թե քանի հայ է այսօր ցանկանում մնալ Ղարաբաղում: Եվ նաև՝ ի՞նչ կասի Մոսկվան:

Պետք է ընդունել, որ բանակցությունների հին նախապատրաստությունները չեն կարող արդյունավետ լինել: Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվել է:

-Կարո՞ղ է հայկական կողմը հնարավոր բանակցություններում պաշտպանել իր շահերը՝ պատերազմում պարտություն կրելուց հետո։

-Դա կախված է նրանից, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ բարգավաճ և հզոր: Եթե ​​հարյուր հազարավոր սփյուռքահայեր սկսեն տեղափոխվել Հայաստան, և եթե երկիրը սկսի ծաղկել, նրա հետ հաշվի կնստեն։ Բայց եթե քաղաքական ճգնաժամը չմարի, և եթե ամեն տարի Հայաստանի հարյուր կամ երկու հարյուր հազար քաղաքացիներ լքեն Հայաստանը, ապա դժվար կլինի դրական սցենար ակնկալել:

Հռիփսիմե Հովհաննիսյան