Հայաստանում քաղբանտարկյալներ կան. իրավապաշտպան կառույցները հայտարարությամբ դիմել են միջազգային հանրությանը

Լուրեր

11.03.2026 | 13:35
Թրամփը նշել է, որ Իրանի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2026-ին․ ՖԻՖԱ-ի նախագահ
11.03.2026 | 13:32
Թեղին էժանագին ու Երևանին չդիմացող ծառատեսակ է․ հաջորդ անգամ չլսեմ ծառահատում բառը․ Արմեն Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:24
ՀՀ տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:17
ԱՄԷ-ի ափերի մոտ անհայտ արկից կոնտեյներատար նավ է վնասվել
11.03.2026 | 13:08
ՌԴ-ից Հայաստան հացահատիկ տեղափոխող վագոնները դուրս են եկել Բաքվից
11.03.2026 | 13:02
ԿԸՀ նախագահը` Սամվել Կարապետյանի ունեցվածքի և կուսակցության ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:55
Իրանը Հորմուզի նեղուցում ականապատում է սկսում․ ԱՄՆ-ը խորտակել է ականապատման համար նախատեսված իրանական 16 նավակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:47
Որ դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին․ Հովակիմյանը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:39
Թուրքիայի Էներգետիկայի նախարարը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից 
11.03.2026 | 12:31
Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հավաք ու ընկերական խաղեր
11.03.2026 | 12:29
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ
11.03.2026 | 12:20
Թեհրանում հայկական թաղամասին հարված է հասցվել // Ադրբեջանով ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
11.03.2026 | 12:11
Ըստ NYT-ի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է ոտքերից․ Իրանում պնդում են՝ «նա առողջ» է
11.03.2026 | 12:05
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
11.03.2026 | 12:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նշանակությունը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման: «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Մոտ 1 տարի տևած դատական պրոցեսը ցույց տվեց գործի արհեստական բնույթը: Միայն այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել էին դեռևս տարիներ առաջ, նա գաղտնալսվել էր 2014թ. մայիսից՝ ավելի քան 1 տարի՝ ընդմիջումներով, ըստ գործի նյութերի` ԱԱԾ-ն գաղտնալսել էր Ժիրայր Սեֆիլյանի 4 հեռախոսահամարներ, քննչական կոմիտեն` 3, ոստիկանությունը` 2, վկայում է քաղաքական հետապնդման ծրագրավորված լինելու մասին:

Միայն իրեղեն ապացույցների հետազոտումը դատարանում բավարար էր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի մտացածին մեղադրանքի հետ գործ ունենք: Սա այն իրերի ոչ ամբողջական ցանկն է, որ հետազոտվել է դատարանում. ժանգոտված թուր, 2 ինքնաձիգ, 100 փամփուշտ, 2 բրդյա ծածկոց, դեղին պլաստիկ սաղավարտներ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշ, դրոշների ձողեր, մեգաֆոն, տոնածառ, զինվորական կողմնացույց, «Ժիրայր Սեֆիլյան» գրությամբ սկավառակներ, Գառնի տաճարի պատկերով տետր, մեկ դաշույն, համակարգիչ, «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ:

Ինչ վերաբերում է 2 ինքնաձիգին և 100 փամփուշտներին, ապա դրանց հետ Ժիրայր Սեֆիլյանի առնչությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, այդ մասին ամբողջ քրեական գործի մեջ առկա է միայն մեկ անուղղակի ապացույց՝ Հրայր Թոփչյանի ցուցմունքը, որից նա հրաժարվել է հայտնելով, որ այն սպառնալիքների միջոցով պարտադրվել էր իրեն նախաքննության մարմնի կողմից:

Հայտարարում ենք, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետապնդում ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, ինչը վկայում է քաղաքական գործունեության հանդեպ տեղի ունեցող ոտնձգության մասին: Այս պարագայում խոսել արդար դատաքննության մասին, միամտություն է: Այս քաղաքական հաշվեհարդարի պատասխանատուներն են ոչ միայն պատվեր տվողները, այլև պատվեր կատարող դատավորները, քննիչները, դատախազները, ոստիկանները:

Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ:

Դիմում ենք Հայաստանում ու մեր պետության սահմաններից դուրս գտնվող միջազգային հանրությանը, կառույցներին՝ հայտարարելով, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական գաղափարների համար՝ քրեական պատիժների ու երկարաժամկետ ազատաազրկման տեսքով:
Մենք՝ իրավապաշտպան կառույցներս, հայտարարում ենք, որ ամեն ջանք գործադրելու ենք ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, այլև հանիրավի դատապարտված և կալանավորված մեր մյուս քաղաքացիների ազատության համար:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ
«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
“Սոցիալական արդարություն” ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Փինք Արմենիա
Հելսինկյան ասոցիացիա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
“Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ ՀԿ
Արմավիրի քաղաքացիական երիտասարադական կենտրոն
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Իմ իրավապաշտպանը ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Նարինե Գալստյան