Երեկ Արցախի օդային տարածքը թուրքական ինքնաթիռ է հատել

Լուրեր

02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
Բոլորը

Հունիսի 12-ին Ստամբուլ-Բաքու չվերթը, որն իրականացրել է Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 օդանավը, անցել է Արցախի օդային տարածքով։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի լրատվական վարչությունից։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արցախի իշխանությունները ոչ հերքել էին, ոչ էլ հաստատել այդ տեղեկությունը։

«Հունիսի 12-ին ժամը 20,00-ի սահմաններում թուրքական Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլից Բաքու մեկնող Airbus A321-231 օդանավը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոխել է երթուղին՝ հատելով Արցախի օդային տարածքը»,- փոխանցեցին Քաղավիացիայի լրատվական վարչությունից։

Հիշեցնենք, որ Slim.am կայքը վերծանելով flightradar24.com կայքի միջոցով օնլայն ցուցադրվող թռիչքները, արձանագրել էր, որ դեպի Բաքու թռիչքն իրականացվել է ԼՂՀ տարածքով։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում բացառել էր, որ դա կարող է ադրբեջանական օդանավ լինել՝ միևնույն ժամանակ նշելով, որ «Արցախի տարածքով տարբեր միջազգային չվերթներ են իրականացվում»։

 

Սեդա Ղուկասյան