Արցախը չի կարող մնալ գորշ գոտի, այն զարգանալու և անվտանգ կյանքի իրավունք ունի. Սոսի Թաթիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախի բնակչությունը կկանգնի էթնիկ բնաջնջման վտանգի առաջ։ Փաստերը շատ են, այդ թվում՝ առաջին պատերազմի տարիներից։ Անգամ խաղաղ ժամանակներում են Ադրբեջանի կողմից էթնիկ ատելության գործողություններ ու քարոզչություն իրականացվել»,- «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ այս մասին նշեց միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը։

«Եթե ռուս խաղաղապահները չորս տարի հետո դուրս գան, ապա Արցախի հայ բնակչությանը էթնիկ բնաջնջում է սպառնում։ Այս հարցում, կարծում եմ, հակափաստարկ չկա, հետևաբար՝ միջազգային հանրությունը, որը ծանոթ է տարածաշրջանի վիճակին, Արցախի հայ բնակչությանը պաշտպանելու․ պատասխանատվություն ունի։ Այդ պատասխանատվությունը միայն ռուս խաղաղապահներինը չէ։ Միջազգային հանրությունը պետք է օգնության ձեռք մեկնի ՀՀ-ին, որը նախկինում Արցախի անվտանգության երաշխավորն էր, և մտածի, թե ինչպես պետք է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանն արդեն իսկ վարկաբեկում է ռուս խաղաղապահներին՝ հայտարարելով, որ չորս տարի անց նրանք պետք է լքեն Արցախը, և որ Արցախը չի կարող կարգավիճակ ունենալ։

«Անհրաժեշտ է քննարկել միջազգային մանդատի ներքո Արցախում ռուս խաղաղպահների մասնակցությամբ առաքելության հիմնադրման հարցը, սակայն դիտարկելով նաև ԵԱՀԿ անդամ այլ պետությունների խաղաղապահների մասնակցությունը այդ առաքելությանը։

Այդպիսի առաքելությունը կարող է ունենալ ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական կոմպոնենտ, ինչպես եղել է աշխարհի այլ թեժ կետերում, կարող է ապահովել նաև Արցախին հումանիտար օգնություն հասցնելը և զարգացման ծրագրերի իրականացումը»,- նշեց Սոսի Թաթիկյանը:

«Արցախը չի կարող մնալ գորշ գոտի։ Այն, ինչպես աշխարհի մյուս բոլոր շրջանները, ինչպես Կոսովոն, Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը, ունի զարգանալու և անվտանգ կյանքի իրավունք»,- ընդգծեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: