«Հըզբոլլահ»-ի մոտ հայտնաբերված զենքի կեսից ավելին ռուսական է․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Իսրայելական բանակի կողմից հարավային Լիբանանում իրականացրած ռազմական գործողության ընթացքում «Հըզբոլլահ» խմբավորման մոտ հայտնաբերված զենքի 60-70%-ը ռուսական արտադրության է, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են իսրայելցի զինվորական պաշտոնյաները:

Նրանց խոսքով՝ իրենք հստակ չգիտեն, թե ինչպես է խմբավորումը ձեռք բերել այդ զենքերը, և ով է մարզել «Հըզբոլլահ»-ի զինյալներին՝ դրանք օգտագործելու համար, սակայն որոշ նմուշների գծանշումների համաձայն՝ զենքը հարավային Լիբանան է մտել Սիրիայից։ Հրթիռներից մեկի վրա ռուսերեն պիտակ է եղել, որի վրա՝ գրություն, որ հրթիռը փոխանցվել է Սիրիայի Պաշտպանության նախարարությանը:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի փորձագետները՝ ռուսական զինատեսակների մի մասը, որը հայտնվել է «Հըզբոլլահ»-ի տիրապետության տակ, արտադրվել է 2020 թվականին և վերջին տարիներին է ուղարկվել հարավային Լիբանան։ Մյուս օրինակները շատ ավելի հին են թվացել և ունեցել են նշումներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք արտադրվել են դեռևս 1980-ականներին:

«Հըզբոլլահ»-ի ձեռքում գտնվող ժամանակակից ռուսական զինատեսակների շարքում հայտնաբերվել են «Կորնետ» հակատանկային հրթիռներ, ինչպես նաև «Մետիս», «Կոնկուրս», «Ֆագոտ» և «Մալյուտկա» փոքր հեռահարության հրթիռներ։

«Կորնետի» նման կարճ հեռահարության հրթիռներ ունենալը չափազանց կարևոր է «Հըզբոլլահ»-ի համար, ինչը թույլ է տալիս նրան ավելի արդյունավետ արշավ սկսել Իսրայելի դեմ, քան կարող է անել ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում, նշել է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ռազմական հետազոտող Ֆաբիան Հինցը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի