Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը կրկնակի դանդաղել են

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մակարդակը դանդաղել է երկու անգամ: Այս մասին են վկայում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալները: Այս մասին գրում է Jnews.am-ը:

Անցած հինգ օրերի ընթացքում երկրում կատարվել է ընդամենը 68 364 պատվաստում, օրական միջինը 12-14 հազար ներարկում: Սեպտեմբերի 24-ին պատվաստվել է 13 580 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում իրականացվել էր 25 132 պատվաստում:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի 1 729 672 պատվաստում: Պատվաստման ամբողջական կուրսն ընդունել է 762 231 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 26,7%-ը: Պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ է ստացել 889 903 մարդ կամ չափահաս բնակչության 34,1%-ը:

Այս պահի դրությամբ Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք՝ Sinovac-ը կամ Sinopharm-ը: Միևնույն ժամանակ, պատվաստվել հնարավոր է կամ նախապես գրանցմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ կենդանի հերթով բժշկական ծառայությունը ստանալու սկզբունքով:

Ըստ ազգային ծրագրի՝ Վրաստանի չափահաս բնակչության 60%-ը կամ մոտ 1.3 մլն քաղաքացի պետք է պատվաստված լինեն COVID-19-ի դեմ մինչև 2021 թվականի վերջ: