Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին ֆիլմ է նկարահանվել

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Մարտի 23-ին Թուրքիայի կինոթատրոններում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ ՝ Թուրքիայի զինուժի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման  կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին. տեղեկացնում է EH-ն:

Ֆիլմը կրում է «Կարմիր բերետավորները. Աֆրին» անվանումը։ Ռեժիսորը Էրհան Բայթիմուրն է, իսկ սցենարիստները՝ Ջոշքուն Գյունեյդողուն և Այչա Բայթիմուրը։

Ֆիլմի նկարահանումները արդեն ավարտվել են։  Պաստառները արդեն փակցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Թուրքական ընդդիմադիր աղբյուրը շեշտում է, որ թեև դեռ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը չի ավարտվել, այնուամենայիվ դրա վերաբերյալ արդեն ֆիլմ է նկարահանվել։

Աֆրինի գործողությունների մասին ֆիլմ նկարահանելը սուր քննադատության է արժանացել նաև սոցցանցերում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ գործողության ժամանակ սպանվել է 46 թուրք զինվոր։ Քրդերի կորուստները հասել են 3603-ի։