Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։

Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցները նախ` այցելել են Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Լիագումար զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանը (Լոնդոն) և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Հակոբյանը՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից։

Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի (Գերմանիա) զեկուցումն ընթերցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։ Գիտաժողովի նիստերին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ պատգամավորներ և Կառավարության անդամներ։ Զեկուցողները բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անկախության ճանաչման հարցերը։

Արցախի Հանրապետության արդի մարտահրավերների վերաբերյալ գիտնականների քննարկումների հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բանաձևը, և հրապարակվել համապատասխան հայտարարություն։ Գիտաժողովի մասնակիցները եղել են նաև Գանձասարում, մասնակցել «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» ժողովածուի շնորհանդեսին, որում ամփոփված են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումները։ Գիտաժողովն իր աշխատանքը Երևանում շարունակել է սեպտեմբերի 23-ին։

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին: Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Յուրի Սուվարյանը։

Ելույթներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը և քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։