Թուրք պրոֆեսորը «մեղադրվում է» հայկական թեմայով գիտաժողով կազմակերպելու մեջ

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ. տեղեկացնում է EH-ն:

Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում է FETÖ-ի հիմնադիր-ղեկավար և մեղադրվում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Բաթմազի մեղադրականում նշվում է, որ Էրջիյեսի համալսարանում հայերին վերաբերող 2 գիտաժողով է կազմակերպել, որոնք իրականացվել են FETÖ-ի «Կրոնների միջև երկխոսություն և համերաշխություն» նախաձեռնության շրջանակներում: Նաև նշվում է, որ Բաթմազը հյուրընկալվել է Հայոց պատրիարքին, Հայաստանում մասնակցել է գիտաժողովի և Էրջիյեսի համալսարանում FETÖ-ի անդամների հետ իրականացրել է հայերից ներողություն խնդրելու արշավը:

Մեղադրականի այն հատվածում, որը վերաբերում է Գյուլենի ծագմանը, մեջբերվել են հենց Բաթմազի խոսքերը.

«Երբ որպես պատմաբան վերլուծում եմ՝ հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ ծնվել է Գյուլենը, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել: Կարծում եմ նաև, որ նա ծառայել է Ամերիկայի իմպերիալիստական գործունեությանը»: