Դոնբասում իրավիճակը հերթական անգամ սրվել է

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտվել է. ուկրաինական կողմը երեքշաբթի հայտնել է այնտեղ  1 զինծառայողի մահվան մասին: Ռուսաստանի իշխանություններն էլ նախօրեին քրեական գործ են հարուցել Դոկուչաևսկ գյուղի գնդակոծման առթիվ: Այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ, գրում է euronews-ը։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը խոստացել է լիակատար կերպով կատարել անվտանգության առումով Ուկրաինայի առջև ստանձնած իր պարտավորությունը։ Սա երկուշաբթի օրը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։Կիևն իր հերթին պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ հրավիրել ու բարձրացնել կորսված տարածքների վերադարձի հարցը:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն իրականացվում է «Նորմանդյան քառյակի» ձևաչափով, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան:

Ռուսաստանը և Ուկրաինան 2014-ին Մինսկում կնքել են հրադադարի արձանագրություն, իսկ 2015-ին վերստին Մինսկում՝ արդեն «Նորմանդյան քառյակի» ղեկավարների մակարդակով, կնքել են քաղաքական լուծում ենթադրող «Երկրորդ մինսկյան համաձայնագիրը», որին հետագայում հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Մինսկյան թե՛ առաջին և թե՛ երկրորդ համաձայնությունները պարբերաբար խախտվել են: Ռուսներն ասում են, որ Ղրիմն այլևս Ռուսաստանի Դաշնության մաս է և որևէ կապ չունի Դոնբասի առճակատման կամ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ:

2014 թվականի ապրիլից Դոնբասում մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

 

Տաթև Ֆռանգյան