Գիրք կարդա, կհասկանաս․ Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Վարչապետի աթոռը զավթած անձի և իշխանական այլ աթոռներին նստած անձանց բառապաշարից մեջբերումներ եմուզում անել․ իրենք ասում էին՝ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ Բաքվի բանտում, մեկ ուրիշն էլ հաստատում էր, որ Բաքվի բանտում հայերին շատ ավելի լավ են պահում, քան մեզ մոտ։ Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է։ Ավելին, անմարդկային է և ցինիզմ է»,-Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը Բաքվի բանտում հայերի հետ վերաբերմունքի մասին մեջբերեց հատված՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից. «Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում, մինչև գիտակցության գա ու շարունակում ծեծել։ Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցնում հայ գերիների մարմինների վրա, այրվածքներ պատճառելուց հետո շարունակում են ծեծը, հետո ծեծում այնքան, մինչև մահանա։ Մահից հետո մի քանի օր դին թողնում են բանտախցում, սնվելու համար տալիս են 10 վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են ուտելիքի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնամասեր, ողջ-ողջ կապում են մեքենայից ու քարշ տալիս, զրկում են ջրից, քնից ու սննդից»:

«Սա՞ է թուրքերի ուղարկած «դրական ազդակը: Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն՝ հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։

Այս ստի, զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»»,- ասաց պատգամավորը։

Աննա Մկրտչյանի հայտարարությունից հետո դահլիճից լսվեց ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունը, թե գերիների ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ են ասում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»:

Աննա Մկրտչյանը տեղից ինչ-որ բան ասաց, որը, սակայն, լսելի չէր, իսկ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գիրք կարդա՝ կհասկանաս»:

Մանրամասները՝ տեսանյութում: