Սկզբում Սերժ Սարգսյանը չէր ուզում, հետո համոզեցին, հիմա էլ պարտադրում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
Բոլորը

Վարչապետի ընտրությանը մնացել են հաշված օրեր, սակայն մինչ օրսՙ որպես առավել հավանական թեկնածու, շրջանառվում է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի անունը, որն ինքը հրապարակավ խոստացել էր չհավակնել այդ պաշտոնին։

Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կարելի է բաժանել հինգ փուլի, որոնցից երկուսում գործող անձը նախագահն ինքն է, երեքում՝ ՀՀԿ-ն՝ իր ողջ, այսպես ասած, էլիտայով:

Համառոտ անդրադառնանք 4 և ավելի տարիների ընթացքում մանրակրկիտ ծրագրված փուլերին: Առաջինը փուլը կարելի է վերնագրել՝ «չէր ուզում»: 4 տարի առաջ՝ 2014թ. ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո այլևս չի ցանկանա ղեկավար պաշտոն զբաղեցնել Հայաստանում: Առաջին հերթին նրա սրտով չէր կառավարման նոր համակարգը, որը, ըստ իրեն, հակառակ իր կամքի էր ներդրվում: Այս հայտարարությունը, ըստ ամենայնի, հենց վարչապետության գործընթացի սկիզբն էր՝ նախապատրաստությունը: Փորձում էին մարդկանց տրամադրությունները հասկանալ, որից հետո, պարզելով, որ այդ տրամադրություններն առանձնապես տխուր չեն, ՀՀԿ-ն անցավ հաջորդ փուլերին։

Երկրորդ փուլը՝ «կամ ու կացն էր»: Այս փուլում Սերժ Սարգսյանը մի քանի հարցազրույց տվեց և ասաց, որ դեռ չի որոշել անելիքը՝ ինչո՞վ կզբաղվի. որոշումը տարբեր գործոններով է պայմանավորված: Սա ևս ազդակ էր անհամբերությամբ սպասող մարդկանց՝ նախագահ Սարգսյանն ապագայի վերաբերյալ պլաններ չունի. եթե, այսպես ասած, ավելի հարմար գործ չճարի, կշարունակի մնալ Հայաստանի ղեկավարը՝ այս անգամ որպես վարչապետ: Դա նաև ՀՀԿ-ականներին ուղղված ազդակ էր, որը նրանք անմիջապես ընկալեցին և անցան Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարություններին։

Երրորդ փուլը կարելի է համարել «անփոխարինելիության բարդույթի երկարատև շրջան». տարբեր տրամաչափի գործիչները սկսեցին թեզն առաջ գբերել, թե Սերժ Սարգսյանն է միակն ու անփոխարինելին ողջ Հայաստանում: Պարզվեց՝ մենք բոլորս կախված ենք ընդամենը մեկ մարդուց՝ հայտնի գովազդի նմանությամբ, երբ բոլորս կախված ենք մի կում թարմ հանքային ջրից: Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չգիտի Ղարաբաղի հարցը, նա հաղթել է պատերազմում, միայն նա է տիրապետում խնդրին․․․մի պահ թվում է, թե մոռացել ենք, որ մենք մինչ այս ևս նախագահներ ենք ունեցել, որոնք ղարաբաղյան հարցում բանակցություն են վարել ու հաճախ՝ դրա համար առավել խաղաղ պայմաններ ստեղծել: Հարց է առաջ գալիս, եթե պետական գործիչը գիտի, որ անփոխարինելի է, որ իրենից կախված են մոտ 3 մլն մարդ երկրի ներսում և տարբեր հաշվարկներով՝ 8-10 մլն հայ էլ դրսում, ապա ինչո՞ւ պաշտոնավարման տասը տարվա ընթացքում չի օգտագործում իր ողջ փորձն ու իմաստությունը՝ գոնե իրեն փոխարինող պատրաստելու համար, ինչո՞ւ ՀՀԿ քաղաքական դպրոցը չի կերտում մեկ վառ անհատականություն, որ անհրաժեշտ դեպքում ունենանք ընտրության հնարավորություն: Ի վերջո՝ ինչու Սերժ Սարգսյանը չի հոգնում իշխանությունից։ Այս հարցի պատասխանը, սակայն, ունեն ՀՀԿ-ում․ որովհետև հայրենասեր է։

Անփոխարինելիությանը զուգահեռ ընթանում է հաջորդ՝ «համոզելու փուլը»: ՀՀԿ-ական գործիչներն այս փուլում պնդում են, որ ՀՀԿ-ն միայնակ քիչ է, մենք պետք է ազգովի համոզենք, խնդրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի դառնալ վարչապետ:

Եվ հիմա՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, վերջին արարն է՝ «պարտադրանք»․ Սերժ Սարգսյանը միանձնյա չի կայացնում որոշում, թիմը կայացնում է, ինքը՝ ենթարկվում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օրվա ընթացքում երկու անգամ կրկնեց՝ Սերժ Սարգսյանը միանձնյա չի որոշում, այդ որոշումը կայացնում է թիմը։ Մի պահ վերանանք իրականությունից և մտածենք, որ որոշումները ՀՀԿ-ում կայացվում են ոչ թե միանձնյա, այլ 240 հոգանոց խորհրդի կողմից։ Իսկ ովքե՞ր են խորհրդի անդամները: Եվ ուրեմն․ ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ, փուչիկների մասնագետ Կարեն Ավագյանը, հայտնի բռնապետի հետ ասոցացվող և ծայրահեղական հռետորաբանությամբ աչքի ընկած Սյունյաց արծիվ Խաչիկ Ասրյանը, երկու ժամկետ պատգամավոր աշխատած, բայց խորհրդարանի տեղը հազիվ իմացող, սնանկացած գործարար Տիգրան Արզաքանցյանը, տրանսպորտի և կապի՝ սկանդալներով հայտնի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու պատգամավոր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, դարձյալ սկանդալներով հայտնի Ռուբեն Հայրապետյանը, Նահապետ Գևորգյանը, հայհոյանք-վիրավորանքի անգերազանցելի վարպետ Առաքել Մովսիսյանը, օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանը, շների ստերիլիզացման մասնագետ Ռուբեն Սադոյանը, ի վերջո՝ սեփական եղբայրը՝ բիզնեսի ահ ու սարսափ Ալեքսանդր Սարգսյանը, սեփական աշխատակիցներին ճնշելով պատգամավորական քվե ստացած Արտակ Սարգսյանը, կիսաքրեական պատմություններով հայտնի Մհեր Սեդրակյանը պետք է պարտադրեն Սերժ Սարգսյանին իրենց որոշումը, և նա պետք է ենթարկվի։

Այդ դեպքում կարելի է հարց տալ ժողովրդին՝ ուզո՞ւմ եք վարչապետ, որն այդ պաշտոնին է, ասենք, Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի ու Արտակ Սարգսյանի պահանջով: Բացի այդ՝ հարց է մնում, ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համաձայնելու կառավարել համակարգը, որն իր սրտով չէ, որին ի սկզբանե դեմ է եղել. արդյո՞ք նա դիսկոմֆորտ չի զգա: Բայց՝ այս հարցի պատասխանն էլ այսօր տվել է ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով․ «Ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար»։

Հավելյալ մեկնաբանությունների տեղիք, կարծում ենք, այլևս չկա։

Սևակ Հակոբյան