ՀԴԲ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջին փաստաթուղթը

Լուրեր

05.01.2025 | 21:53
Մատուցվեց Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.01.2025 | 21:00
Հայ մարդը, լինելով ստեղծագործ, ինչո՞ւ է հաճախ կլանվում օտարի կողմից. ապաքաղաքական զրույց Սեդրակ Երկանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 20:00
Լուրջ հետընթաց է արձանագրվել 2024-ին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 19:21
Լարսը փակ է բեռնատարների համար
05.01.2025 | 19:00
Աղմկոտ ձերբակալություն, բուհերի փակման վտանգ, «Գոյ»-ը՝ փողոցում. 2024-ի «կուլտուրական» սկանդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 18:19
Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 17:51
Գերմանիայում եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր են չեղարկվել
05.01.2025 | 16:08
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
05.01.2025 | 15:30
Այսօր կկատարվի Ճրագալույցի Սուրբ պատարագ
05.01.2025 | 14:42
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով
05.01.2025 | 13:53
Ո՞րն է այն դասը, որ քաղել ենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 13:28
12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար
05.01.2025 | 12:46
Առաջիկա գիշերը և առավոտյան ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն
05.01.2025 | 12:24
2024թ․-ին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց․ Խուդաթյան
05.01.2025 | 12:06
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 5-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) շաբաթ օրը հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերից առաջինը, որ գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրի շրջանակներում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը տեղադրված է գերատեսչության կայքում։

Գաղտնազերծված փաստաթուղթը թվագրվում է 2016 թվականով։ Այն բաղկացած է 16 էջից և կազմված է մարդու ցուցմունքների հիման վրա, որն աշխատում էր Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, իսկ ավելի ուշ ձգտում էր ստանալ ամերիկյան քաղաքացիություն: Գաղտնիության պահպանման համար աղբյուրի անունը նույնպես հանվել է։

Զեկույցում խոսքը վերաբերում է այն անձանց հետ այդ մարդու շփումներին, որոնք, ամերիկյան իշխանությունների վարկածով, կարող էին զգալի լոգիստիկ աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին, որոնք մասնակցել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մարդատար ինքնաթիռների գրավմանը: Խոսքը, մասնավորապես, աղբյուրի շփումների մասին է Սաուդյան Արաբիայի մյուս երկու հպատակների հետ, որոնցից մեկը նույնպես աշխատել է Լոս Անջելեսում Սաուդյան հյուպատոսությունում, իսկ մյուսը, ՀԴԲ-ի վարկածով, կարող էր Սաուդյան հետախուզության գործակալ լինել:

Ավելի վաղ Ջո Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումներից մեկը, արդարադատության նախարարությանը և մյուս մասնակից գերատեսչություններին հանձնարարել էր փաստաթղթերի վերստուգում անցկացնել և գաղտնազերծված տեղեկությունները հրապարակել կես տարվա ընթացքում:

Ավելի վաղ ահաբեկչությունների հետևանքով որոշ զոհվածների ընտանիքներ հրաժարվել էին մասնակցել ողբերգության 20-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին, եթե Բայդենը չհրապարակի գաղտնի փաստաթղթերը:

Ահաբեկիչների կողմից առևանգված երկու ուղևորատար ինքնաթիռներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մխրճվել են Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք: Վաշինգտոնում ևս մեկ ինքնաթիռ է մխրճվել պաշտպանության նախարարության շենքի մեջ։ 4-րդ ուղևորատար օդանավը, որը նույնպես առևանգվել էր ահաբեկիչների կողմից, ընկել և վթարի է ենթարկվել Փիթսբուրգ քաղաքի մոտ: Պաշտոնական տվյալներով ՝ Նյու Յորքում զոհվել է 2749 մարդ, Վաշինգտոնում ՝ 189, Փենսիլվանիայում՝ 44 մարդ։