Ռուսներն ուզում են՝ ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իրեն դիտարկի խորհրդային սահմաններում․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, սկսենք հասարակությանը հուզող, թերևս, ամենազգայուն հարցից՝ ռազմագերիներից։ Երեկ Հայաստան վերադարձավ ևս երկու գերի։ Նրանց դիմաց Երևանը Բաքվին փոխանցեց օգոստոսի վերջին Արցախի սահմանը հատած և Մարտակերտում հայտնված ադրբեջանցուն՝ Ջամիլ Բաբաևին։ Սա համարժե՞ք փոխանակում էր՝ ըստ Ձեզ։

-Դժվար է ասել՝ համարժեք էր, թե՝ ոչ, քանի որ ի սկզբանե խոսքը գնում էր «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևի մասին։ Համենայն դեպս, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությու նը հենց դա էր նախատեսում։ Բայց ադրբեջանական կողմը նախընտրեց այդ պարտավորությունից հետ կանգնել, բացի այդ՝ նաև լրացուցիչ նոր խնդիրներ հարուցեց՝ արդեն ռազմական գործողությունների դադարեցումից հետո նոր ռազմագերիներ վերցնելով։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը ռազմագերիների խնդիրը դարձրել է իր համար առևտրի, շանտաժի, Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք, և այդ գործիքը պարբերաբար օգտագործում է, այդ միջոցով ահաբեկում է Հայաստանի բնակչությանը՝ մի կողմից, մյուս կողմից՝ կտտանքների է ենթարկում այժմ իր իշխանության տիրույթում գտնվող հայ ռազմագերիներին և բռնի կերպով պահվող այլ անձանց։

-Դուք նշեցիք «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի մասին, բայց Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռազմագերիների մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված էր հենց այդ պահին գերության մեջ գտնվողների մասին։ Եթե սա համարենք ռուսական պաշտոնական դիրքորոշում, իսկ այն հնչեցվել է ՈԴ ԱԳ նախարարի կողմից, ուրեմն Մոսկվան, որը եռակողմ համաձայնությունների երաշխավորն է, այսպես ասած, «ձեռքերը լվացե՞լ» է այս հարցում։

-Կարելի է ասել՝ այո՛։ Իսկ ընդհանրապես՝ պարոն Լավրովը ճկուն լեզու ունի և այդ ճկունությունն օգտագործում է ըստ պահի թելադրանքի, այնպես, ինչպես դա հարմար է Ռուսաստանի ընթացիկ քաղաքական շահերին։ Բոլոր դեպքերում մենք պետք է նկատի ունենանք, որ այս և մի շարք հարցերում պետք է կարողանանք ոչ միայն ինքնուրույն դիրքորոշում ձևակերպել, այլև կարողանանք այդ դիրքորոշումն առաջ մղել։ Ես առայժմ այդ ուղղությամբ հաջողություններ չեմ կարող արձանագրել։ Այդ տեսակետից գործող իշխանությունը մեծ անելիքներ ունի և պետք է կարողանա դրանք իրականացնել։

-Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ։ Ինչպե՞ս կարելի է հասնել դրան, երբ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի։ Ինչպե՞ս կարելի է համադրել երկու կողմերի այս տեսակետներն ու առաջ գնալ, հատկապես՝ բանակցությունների հարցում։

-Նախկինում էլ մոտեցումները համադրելի չէին։ Այսօր կողմերի դիրքորոշումների հակադրությունը դեռևս չի նշանակում, որ բանակցային գործընթաց վերսկսելու բոլոր հնարավորությունները սպառված են, և ես կարծում եմ, որ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդեն, որ բանակցությունները պետք է վերսկսվեն, դրանք կվերսկսվեն։ Միգուցե՝ ինչ-որ թարմացված օրակարգով, միգուցե՝ ինչ-որ նոր նրբություններ կմտնեն բանակցային օրակարգ, բայց, այնուամենայնիվ, այդպիսի օրակարգ ձևավորել հնարավոր է և անհրաժեշտ։

-Ի՞նչ նոր օրակարգի մասին կարող է խոսք գնալ։ Ձեր պատկերացումները որո՞նք են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ադրբեջանցիների ներխուժումն արդեն ՀՀ ինքնիշխան տարածք․․․

-Դուք թվարկեցիք այն բոլոր հարցերը, գուցե՝ դրանք մի քանիսով ավելին կլինեն, որոնք պետք է դառնան այդ բանակցությունների օրակարգը։ Այդ օրակարգի մաս կլինեն, անշուշտ, պետք է լինեն Արցախի կարգավիճակի խնդիրը, Արցախի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները, Շուշիի և Հադրութի շրջանի առանձին խնդիրները։ Բայց շատ կարևոր կլինի խոսել նաև այն մասին, որ Ադրբեջանը խախտել է անժամկետ զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը և այդ առումով իրեն դուրս է դրել իրավական դաշտից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան