Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստում հայտարարվեց, որ արդեն մայրաքաղաքում են 45 նոր տրոլեյբուսները։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը ներկայացրեց վերջին երկշաբաթյա ժամանակահատվածի աշխատանքները։ Նրա խոսքով՝ 76 երթուղիներում, ընդհանուր առմամբ, սպասարկվել է 8756 միավոր շարժակազմ, իսկ կատարողականը կազմել է 100 տոկոս։

Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս անսարք է 65 տրանսպորտային միջոց։ Մասնավորապես՝ «ՄԱՆ» մակնիշի 87 ավտոբուսներից անսարք է 2-ը, «Ժոնգ Թոնգ» մակնիշի 562 ավտոբուսներից՝ 30-ը, «Հայգեր» մակնիշի 103 ավտոբուսներից՝ 15-ը, իսկ փոքր դասի 100 միկրոավտոբուսներից՝ 18-ը։

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն իր խոսքում անդրադարձավ նաև հանրային տրանսպորտում ուղեվարձ չվճարելու խնդրին։ Նա նշեց, որ անկախ նախընտրական գործընթացներից՝ քաղաքապետարանի համար առաջնահերթություն է մնում ավտոբուսներում ուղեվարձերի հավաքագրումն ու համակարգի զարգացումը։ Նա վարորդներին կոչ արեց պահպանել վերահսկողության ներկայիս ինտենսիվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։