Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում:

Նախարարի առաջին կանգառը եղել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որն ամբողջությամբ վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Հիմնանորոգված մանկապարտեզն այժմ 107 սան ունի, մինչդեռ հաստատության նախագծային հզորությունը 160 երեխայի համար է։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հետաքրքրվել է նաև մսուրային խմբերի ստեղծման հնարավորությամբ՝ անդրադառնալով նախորդ տարվանից իրականացվող փորձնական ծրագրին, որի շրջանակում Հայաստանի որոշ մանկապարտեզներում գործում են 0-2 տարեկան երեխաների խմբեր։

Հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանի խոսքով՝ համապատասխան պահանջարկի դեպքում նման խումբ հնարավոր կլինի բացել նաև Կապանի թիվ 2 մանկապարտեզում։

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև Գորիսի թիվ 3 մանկապարտեզում, որն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվել է: Ներկայում մանկապարտեզը 170 սան ունի՝ 6 խմբով։ Նորոգման և ներքին հարդարման ավարտից հետո կարգի է բերվել մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ թարմացվել է նաև հաստատության գույքը։