Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»

Լուրեր

24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին ոչնչացմամբ՝ փորձելով ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ պատերազմն ավարտելու գործարքին համաձայնելու համար, գրում է DW-ն։

«Իրանի համար ժամանակը սպառվում է, և նրանք պետք է արագ գործեն, թե չէ նրանցից ոչինչ չի մնա։ Ժամանակն էական է», – գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Ապրիլի սկզբին համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի մասին, որը Թրամփը վերջերս երկարաձգեց, սակայն Իրանի հետ դեռևս որևէ կայուն համաձայնագիր չի կնքվել։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հրադադարը գտնվում է «կենսական փուլում»։

Կիրակի իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Միացյալ Նահանգները որևէ կոնկրետ զիջում չի կատարել Իրանի կողմից պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջարկվող օրակարգին իր վերջին արձագանքում։ Fars գործակալությունը հաղորդել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է հինգ կետից բաղկացած ցանկ, որը ներառում է պահանջ՝ պահպանել միայն մեկ միջուկային օբյեկտի գործունեություն և Միացյալ Նահանգներին հանձնել բարձր հարստացված ուրանի պաշարները։

Վաշինգտոնը նաև հրաժարվել է ազատել Իրանի սառեցված ակտիվների «նույնիսկ 25 տոկոսը» արտասահմանում կամ որևէ փոխհատուցում վճարել պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի համար։

«Միացյալ Նահանգները, չառաջարկելով որևէ շոշափելի զիջում, ցանկանում է ստանալ այն զիջումները, որոնք չի կարողացել ստանալ պատերազմի ընթացքում, ինչը կհանգեցնի բանակցությունների փակուղու»,- իր հերթին, գրել է Mehr գործակալությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի