Պետք է քաղաքական պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ. իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Բռնի անհետացումները, միտումնավոր սպանությունները և խոշտանգումները միջազգային հանցագործություններ են և պահանջում են ունիվերսալ իրավազորության շրջանակներում հետաքննություն… Մենք պետք է ակտիվ աշխատանքներ կատարենք, որպեսզի այլ երկրներում նախաձեռնվեն հետապնդումներ և միջազգային համագործակցության շրջանակներում վերահսկման ներքո վերցվեն այս հանցագործություններում ներգրավվածություն ունեցած անձինք, ձերբակալվեն և ներկայացվեն դատարաններին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

« Ալիևը պատերազմական հանցագործության մաս է կազմում. ռազմագերիների թվաքանակը կեղծելը, թաքցնելը կամ ռազմագերիներին անհապաղ ազատ չարձակելը ինքնին պատերազմական հանցագործություն է։ Իսկ մենք տեսնում ենք, որ պատվերը տրվել է հենց Ալիևի կողմից, այսինքն՝ այս գործընթացում խոչընդոտները հենց նախաձեռնվել են Ալիևի կողմից, ով հրապարակային հայտարարեց, որ այլևս ռազմագերիներ չկան։ Ավելին, նա պիտակավորեց ռազմագերիներին որպես հանցագործներ՝ խոչընդոտելով նրանց անհապաղ հայրենադարձումը։ Այսինքն՝ Ալիևի անմիջական որոշման հիման վրա թաքցվում է ռազմագերիների իրական թիվը։

Իսկ միջազգային փաստաթղթերը նշում են՝ ռազմագերիների հայրենադարձման չհիմնավորված պատճառաբանությունները պատերազմական հանցագործություններ են։ Կարծում եմ՝ հենց այս պատերազմական հանցագործության առնչությամբ կարելի է և պետք է քաղաքական պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի, նրա ընտանիքի անդամների, նրա հետ փոխկապակցված բիզնեսների նկատմամբ։ Ուղղակի սրանք քաղաքական պատժամնիջոցներ են և այստեղ պետք է լրջագույն աշխատանք տարվի միջազգային կառույցների հետ, որպեսզի նրանք գիտակցեն Հայաստանի հետ համընկնող իրենց շահերը և որոշեն լուրջ մոտեցումներ ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ում հետ ունեն տնտեսական շահեր»,- նշեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: