Հանրային ծառայողները պետական միջոցները պարտավոր են օգտագործել բացառապես ծառայողական նպատակներով. Արցախի դատախազություն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հանրային ծառայության մասին ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով, որ օրենսդրական հիշյալ պահանջի ոչ պատշաճ կատարման կապակցությամբ հանրության շրջանում պարբերաբար հնչում են որոշակի մտահոգություններ, Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված վերոգրյալ պարտավորության խախտման դեպքերը բացահայտելու և դրանց արձագանքելու նպատակով, ԱՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումն իրականացնելու է զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչպես նաև բավարար հիմքերի առկայության դեպքում գործադրելու է պետության գույքային շահերի պաշտպանության ողջ գործիքակազմը։

Պետական բոլոր մարմինների ղեկավարներին կոչ ենք անում վերահսկողություն իրականացնել ստորադաս հանրային ծառայողների կողմից օրենքի ուժով ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝ խախտումներ թույլ տալու դեպքում կիրառելով կարգապահական ներգործության միջոցներ», – ասված է հաղորդագրության մեջ։