Բոստոնից, Հալեպից, Մոսկվայից՝ հայրենիք․ մեկնարկել է «ի Գործ» ծրագրի երկրորդ փուլը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այսօր՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, մեկնարկեց կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագիրը։ Այս տարի այն հնարավորություն տվեց ևս 50 բարձրակարգ մասնագետների ժամանել Հայաստան և միանալ կառավարության տարբեր օղակների աշխատանքներին:

61-ամյա Մարինա Ներսեսյանը Բոստոնից Հայաստան է եկել 2019 թվականին։ Ծրագրի մասին լսել է դեռևս անցյալ տարի։ Հայտադիմում ներկայացնելուց ուշացել է, բայց չի վհատվել․ հստակ որոշել էր՝ ի գործ Հայաստանի պետք է մնա և կատարի իր առջև դրած առաքելությունը։ Այս տարի տիկին Մարինան 50 մասնակիցներից մեկն է, ավելին՝ ամենաավագը․

«Ես 35 տարվա և ավելի անգլերեն սովորեցնելու փորձ ունեմ, սովորեցնում եմ՝ բոլոր տարիքի մարդկանց, որոնք գաղթականներն եկած են և չգիտեն անգլերեն։ Իսկ այստեղ՝ Հայաստանում, օնլայն կուրսեր էր անցկացնում. օգտակար էի լինում Հայաստանին»,- նշում է տիկին Մարինան։

«ի Գործ» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերին։ Դրանով նախատեսվում է, որ սփյուռքահայ մասնագետները գործունեություն պետք է ծավալեն պետական համակարգի տարբեր ոլորտներում՝ պետական կառավարման կոնկրետ մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում.

«Ծրագիրն ունի նաև մասնագիտական հայրենադարձության խթանման նպատակ։ Քանի որ այն արդեն երկրորդ տարին է, ինչ մեկնարկում է, ապա առաջին տարվա փորձից կարող ենք ասել, որ մեր մասնագետները 60 տոկոսից ավելին արդեն հայրենադարձվել են նաև ընտանիքներով և շարունակում են իրենց աշխատանքը թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ այլ աշխատատեղերում»։

Դավիթ Իվանյանը «ի Գործ»-ի 2020 թվականի մասնակիցներից է։ Նախորդ տարի ծրագրին մասնակցելու համար Մոսկվայից Հայաստան ժամանած Դավիթը շարունակելու է աշխատել հայրենիքում։ Որպես ծրագրի շահառու՝ նա բավականին արդյունավետ է գնահատում իրենց համագործակցությունը և ցավով նշում․ թեև այս տարի այլևս չի աշխատելու հարազատ դարձած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, սակայն ուրախ է, որ նոր հնարավորություններ են ստեղծվելու իր համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն այսօր անձամբ այցելեց «ի Գործ» ծրագրի 2021 թվականի մասնակիցներին և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում։ 

«Սա և՛ մասնակիցների, և՛ Հայաստանի հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների տեսանկյունից շատ կարևոր քայլ է՝ սփյուռքի մասնագիտական ներուժը ծառայեցնել Հայաստանին։ Հեշտ է ասել՝ ինչո՞ւ սա չի արվում այսպես, այնպես, սա հնարավորություն է, որ մտնեն, տեսնեն և իրենք իրենց ներդրումն ունենան այդ գործում»։

Այս տարի ծրագիրն աշխարհի տարբեր երկրների հայերից ստացել է մասնակցության շուրջ 370 հայտ, սակայն փուլային համակարգով ընտրվել է նրանցից 50-ը։ Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանի պարզաբանմամբ՝ մասնակիցների նախնական ընտրությունն իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «ի Գործ»  թիմը Նրանք աշխատում են պետական կառավարման բոլոր մարմինների հետ և պարբերաբար խնդրում իրենց փոխանցել այն մասնագետների ցանկը, որոնց կարիքն ունեն գերատեսչությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան