Վայոց ձորի մարզը  կունենա նոր արդիական հիվանդանոց

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Վայոց ձոր կատարած աշխատանքային այցը տեղի բնակչության և հատկապես բուժաշխատողների համար նշանավորվել է ուրախալի լուրով: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն որոշումը կայացվել է և շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները:

Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին:

«Առողջապահության ոլորտում 2017 թվականին իրականացված ծրագրերը հանրապետության նախագահին  ներկայացնելիս կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Անկաշկանդ մթնոլորտում Ձեզ հետ քննարկել ոլորտի բարեփոխումների մեր տեսլականը, ինչպես նաև ծանոթացնել մեր կարևոր ծրագրերին, որպեսզի դուք դառնաք կատարողներից մեկը, և դրանք հասցնեք  բնակչությանը» – ասել է նախարարը:

Ծանոթացնելով նախարարության գերակա ծրագրերին` Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի կարևորությանը, երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա մշակված և տեղայնացված փաստաթղթերով աշխատելու հնարավորությանը:

Մարզի բժիշկները շնորհակալություն են հայտնել նախարարին համակարգում իրականացվող զարգացման ծրագրերի, այդ թվում` էլեկտրոնային առոջղապահության միասնական համակարգի ներդրման համար, որը, ի թիվս բազմաթիվ հնարավորությունների, առաջիկայում զգալիորեն կնվազեցնի բուժաշխատողների կողմից փաստաթղթերի վարումը:

Անկեղծ մթնոլորտում քննարկվել են ինչպես մարզային առողջապահության կազմակերպման առկա խնդիրները, այնպես էլ զարգացման հնարավորությունները: Քննարկման առարկա է դարձել բժշկների և բնակչության կապի ամրապնդումը, ինչը կնպաստի բուժաշխատողի հեղինակության բարձրացմանը և ԱԱՊ օղակի բարելավմանը:

Նախարարը կարևորել է նաև բժշկի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, որոնք կչափվեն մի շարք հստակ ցուցանիշներով, օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում, պատվաստումների մեծ ընդգրկվածություն, առաջնային օղակում բուժման արդյունավետություն և այլն: Այս բոլոր ցուցանիշներով կձևավորվեն առաջնային օղակի բժիշկների բոնուսները, հետևաբար և կմեծանան աշխատավարձները:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակող հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը: