Մեղրիի նախկին համայնքապետի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով գործը դատարանում է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով գործը երեկ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Բացի Զաքարյանից, ամբաստանվում են նաև փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը և համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանը։ Այս մասին Factor TV-ն տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործի քննությունը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մխիթար Սեյրանի Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և ունենալով մի շարք լիազորություններ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Մասնավորապես, Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Ռոլանդ Սամվելի Գևորգյանի վարձակալությանը: Վերջինս վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, և առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այլ փոխարենը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ Գևորգյանին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելի Սամվելյանի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,4388 հա հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։ Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020թ.-ի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. թիվ 42 որոշման մեջ և հողատարածքը, որն առանձնացվել է 09-005-0750-0003 կադաստրային ծածկագրից, ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

24.06.2020թ.-ին Մեղրիի համայնքապետարանում կազմակերպված աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի կողմից, հաղթող է ճանաչվել Ռոլանդ Գևորգյանը։ 01.07.2020թ.-ին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից որոշում է կայացվել աճուրդի արդյունքներով հողատարածքն օտարել հաղթող ճանաչված Ռոլանդ Գևորգյանին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում գրառում է կատարվել այն մասին, որ հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով Մխիթար Զաքարյանը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա Արտավազդ Արզումանյանը 07.07.2020թ. դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ-ին տրված N ՄՏ-02072020-09-0426 միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի գրառումը: Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից 08.07.2020թ. տրվել է N ՄՏ-08072020-09-0132 միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Մխիթար Զաքարյանը, հանցավոր գործողությունների միջոցով հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, հանձնարարել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին պատրաստել նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, ով այդ պահանջը կատարել է և կազմել ու Մխիթար Զաքարյանի հաստատմանն է ներկայացրել համապատասխան տեղեկանքը: Մխիթար Զաքարյանը 09.07.2020թ. հաստատել է նշված կեղծ տեղեկանքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված անձ Արտավազդ Արզումանյանի և Ռոլանդ Գևորգյանի միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 0,4388 մակերեսով (09-005-0750-0027 կադաստրային ծածկագրով) հողատարածքը օտարվել է և ստացել պետական գրանցում:

Այսպիսով, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի հանցավոր գործողությունների արդյունքում Մեղրիի համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասը օտարվել է Ռոլանդ Գևորգյանն՝ որպես սեփականություն, ինչի արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից։