ՌԴ-ն լուրջ տագնապներ ունի․ փրկչի դերը կկորցնի, եթե հայ-թուրքական կոնֆլիկտը չլինի․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Ինչո՞ւ է Թուրքիան հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Հիշում ենք, որ գրեթե տասը տարի առաջ Սերժ Սարգսյանի սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունը» մտավ փակուղի, և այդպես էլ պաշտոնական հարաբերություններ չհաստատվեցին և ցյուրիխյան արձանագրություններն այդպես էլ մնացին արխիվներում:

-Ես կարծում եմ՝ Թուրքիան ոչ այնքան հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այս թեման ուզում է օգտագործել որպես մեծ խաղի մաս՝ որպես օրակարգային հարց, ուզում է խաղարկել մնացյալ ավելի խոշոր խաղացողների հետ հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, գուցե նաև՝ Եվրոպայի և Իրանի հետ: Այդ թեման Թուրքիայի համար հարմար խաղաքարտ է, և այս պահին Էրդողանը, գուցե, որոշել է մի քիչ աշխուժացնել այն և ստուգել, թե ինչ արձագանքներ կգան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, մյուս խաղացողներից, կամ նրանց հետ արդեն իսկ որոշակի քննարկումներ ունենալով՝ փորձում է որոշակի ընթացք տալ դրանց՝ իր համար շահեկան դիրքերից:

-Այսինքն՝ Էրդողանն անկե՞ղծ է այդ հարցում, թե՞ ոչ:

-Կարծում եմ՝ Թուրքիան այսօր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն չունի, և չեմ կարծում, թե սա անմիջական շահագրգռվածության արտահայտում է: Միևնույն ժամանակ, ոչ թե պետք է գնահատենք՝ Էրդողանն անկեղծ է, թե՝ ոչ կամ նրան հավատանք, թե՝ ոչ, այլ պետք է հասկանալ, որ մեր թեման Թուրքիայի համար առայժմ մեծ խաղի դրվագ է, հետևաբար՝ չպետք է միամիտ գտնվենք և հնարավորության դեպքում պետք է փորձենք ստանալ առավելագույնը: Այսինքն՝ եթե Էրդողանի համար անհրաժեշտություն կա խաղարկել այս հայտարարությունները, ապա մենք պետք է փորձենք այդ համատեքստում մեր անհրաժեշտությունները սպասարկել, խաղալ Էրդողանի հայտարարության հետ և առաջ մղել մեզ համար կարևոր խնդիրներ: Մասնավորապես, կարևոր խնդիր է Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության, ուղիղ շփումների գալը, խոսքը չի վերաբերում ինչ-որ համաձայնություններին ու պայմանավորվածություններին, այս փուլում կարևոր է փոքր քայլերով առաջ գնալու տրամաբանությունը և Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության հնարավորությունը, մեզ համար անհրաժեշտ է, որ նվազագույնը մենք ինքներս հնարավորություն ունենանք մեր թեման քննարկել Թուրքիայի հետ:

-Իսկ ո՞րը կարող է լինել հայ-թուրքական խոսակցության թեման:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն արդեն ունի հարցերի բազմաթիվ ուղղվածություն․ դա Ցեղասպանության ճանաչման հարցն է, Հայկական հարցն է՝ փաթեթով, Թուրքիան մտահոգված է իր սահմանների ճանաչմամբ, ինչպես գիտենք՝ հայ-թուրքական սահմանը Հայաստանը չի ճանաչել, Թուրքիան այս հարցով պահանջ ունի, այսինքն՝ այդ հարաբերությունների բաղկացվածությունը որոշակիորեն հասկանալի է, գիտենք, թե դրանք ինչ բարդ խնդիրներ են և ինչ իրարամերժ դիրքորոշումներ ունեն Հայաստանն ու Թուրքիան։ Այս առումով խոսել և համաձայնության գալը չափազանց երկար հեռանկարի հարց է, բայց խոսելու պրոցես սկսելը շատ կարևոր է, քանի որ մեր մասին մեր թեմայով խոսում են այլ երկրներ, մենք ինքներս պետք է ունենանք Թուրքիայի հետ շփվելու հնարավորություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան