«Սանահին» վանական համալիրի տարածքում հուղարկավորություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

11.03.2026 | 12:11
Ըստ NYT-ի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է ոտքերից․ Իրանում պնդում են՝ «նա առողջ» է
11.03.2026 | 12:05
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
11.03.2026 | 12:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նշանակությունը
11.03.2026 | 11:48
Իրանը հայտնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաներին «ամենաավերիչ» հարվածի մասին
11.03.2026 | 11:39
83 միավոր․ NBA-ում գրանցվել է 21-րդ դարի արդյունավետության ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 11:27
Ըստ Դատախազության՝ 2018-2025 թթ-ին պետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
11.03.2026 | 11:15
Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունների համար. Al Mayadeen
11.03.2026 | 11:02
Գազաբալոնների վկայագրման գործընթացում սպասվող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
11.03.2026 | 11:01
Հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին, երեխա է վնասվածքներ ստացել․ Մովսես Քեշիշյանը մանրամասներ է հաղորդում
11.03.2026 | 10:58
Իրանի հետ պատերազմում 150 ամերիկացի զինվոր է վիրավորվել. Reuters
11.03.2026 | 10:52
Հայաստանը նվաճել է 2 մեդալ և ունի եզրափակիչի մասնակից ըմբշամարտի Մ-23 ԵԱ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.03.2026 | 10:35
Երևանում իրականացվող ծառերի փոխարինման ընթացքը՝ ՈՒՂԻՂ
11.03.2026 | 10:25
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 11 վագոն հացահատիկ է գալիս Հայաստան
11.03.2026 | 10:16
Չեմպիոնների լիգայում մեկնարկել է 1/8 եզրափակիչը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սանահին» վանական համալիրի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները վնասելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դրանց կատարմանը նպաստող պայմանները։

Քննության արդյունքներով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործն ուղարկվել դատարան: Բացի այդ,  միջնորդագիր է ներկայացվել ՀՀ պատկան մարմիններին՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում ապօրինի հողային և շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում՝ հուղարկավորությունների և նոր գերեզմանների կառուցումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Այսպես՝ 2017 թվականի հուլիսի 18-ին մամուլում հոդված էր հրապարակվել առ այն, որ «Սանահինում քանդել են եկեղեցու բակի տապանաքարը և նոր թաղում արել»:

Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 265-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Սանահին» վանական համալիրի հատուկ պահպանության տակ գտնվող  տարածքում ապօրինի կերպով կատարվել է հուղարկավորություն, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գագիկ Վերանյանն իր հորը 2017թ. հունիսին հուղարկավորել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակույթային «Արժեքների ցանկում» ընդգրկված Սանահինի միջնադարյան վանական համալիրի տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհ վրա: Հուղարկավորությունից օրեր անց նույն վայրում ապօրինի կերպով կառուցել է գերեզման, որի հետևանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող, պատմության և մշակույթի՝ վերը նշված հուշարձանը, այդ թվում՝ խաթարվել պատմական միջավայրը, արժեզրկվել է հուշարձանը և դրա գեղարվեստական ընկալումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գ.Վերանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և 2018 թվականի մարտի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լոռու մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների տարածքում շարունակական բնույթ են կրում ապօրինի հուղարկավորությունների կատարումը և նոր գերեզմանների կառուցումը: Փաստական տվյալներ ձեռք բերվել, որ  պատշաճ կարգով կանոնակարգված չէ հանգուցյալների հուղարկավորության և գերեզմանների կառուցման նպատակով հողատարածքների հատկացումները, ինչի հետևանքով համայնքի բնակիչները որոշ դեպքերում ինքնուրույն են ընտրում հուղարկավորության վայրերը և ապօրինի կերպով կառուցում գերեզմաններ:

Բացի այդ, պարզվել է, որ պատմական հուշարձանի կամ դրա մերձակա տարածքում գտնվող վաղ շրջանի գերեզմանների շրջակայքում առկա չեն հուղարկավորությունները և նոր գերեզմանների կառուցումը արգելող որևէ պաստառներ կամ ցուցանակներ:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության կողմից մարտի 13-ին միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ Լոռու մարզպետին, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդին՝ առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ` Լոռու մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում ապօրինի հողային և շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում նաև՝ հուղարկավորությունների և նոր գերեզմանների կառուցումը բացառելու նպատակով: Միջնորդագրի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարին:

 

Թեմային Factor.am-ը անդրադարձել էր իր «Սանահինի իշխանական դամբարանի շուրջ եղած տապանաքարերը հանել ու ապօրինի թաղում են արել. ովքե՞ր են մեղավորները»  վերտառությամբ հրապարակմամբ: