Բացահայտվել են խոշոր խարդախության դեպքեր տրանսպորտային միջոցների տեխզննման ոլորտում․ ԱԱԾ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության
գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ղեկավարները պետական բյուջեի եկամուտ համարվող տեխնիկական զննության կայանին չտրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածների առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց տրամադրվող գումարները խաբեության եղանակով
հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի բազմաթիվ բնակիչներին ավտոմեքենայի գազալիցքավորման կտրոններ և գումարներ
տրամադրելով կամ այլ եղանակով շահագրգռելով, նրանցից ստացել են բանկի կողմից ավտոմեքենայի տիրապետողին տրված տեխնիկական կտրոնի 2-րդ հատվածները և փաստացի չիրականացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության
անցկացման» կարգով սահմանված ավտոմեքենաների տեխնիկական զննությունը, սակայն դրանք ներկայացնելով պետական լիազորված մարմնին՝ իբրև տեխնիկական
զննություն անցած ավտոմեքենաների կտրոններ, որպես տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված վճար` ՀՀ պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են մի դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 92,876,000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 5,353,000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր: