Առողջապահության նախարարությունը պատասխանում է դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատասխանում ենք դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին

Հարց. 1. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի:

Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր, որոնք ունեն նույն քիմիական բաղադրությունը: Ֆիրման դեղատների հետ պայմանավորվում է, որ վաճառեն իր դեղը, ինքն էլ նրանց «ատկատներ» է տրամադրում: Այս խոշոր ստվերը հաշվարկված չէ։

Պատասխան. 1. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար են:

Համաձայն ՀՀ  կառավարության 1402-Ն որոշման 19-րդ կետի` ամբուլատոր բժշկական քարտի բացակայության դեպքում դեղատոմսի վրա կարող է նշվել հիվանդության պատմագրի կամ պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերի՝ ամփոփաթերթի (էպիկրի­զի), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման համարը:

         

  1. Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի` Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի չափով:

Հարց. Գյուղերում չկան հիվանդանոցներ, լավագույն դեպքում ամբուլատորիաներ են, որտեղ միայն բուժքույր է։ Ի՞նչ պետք է անի բնակիչը անհապաղ դեպքերում, եթե, օրինակ, գիշերը վատանում են և դեղորայքի կարիք լինի:

Պատասխան. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում աշխատում են ԱԱՊ բժիշկներ, իսկ բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ)՝ բուժքույրեր: ՀՀ բոլոր այն գյուղերը, որոնք չունեն ամբուլատորիաներ, կցված են մոտակա գյուղական բժշկական հաստատությանը, որի բժիշկներն էլ սպասարկում են պացիենտներին: Ամբուլատորիաները շուրջօրա չեն աշխատում, հետևաբար շտապ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերում հարկավոր է դիմել տվյալ համայնքը սպասարկող շտապօգնության ծառայությանը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բազմաթիվ դեղեր մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։ Դրանց թվում են` ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ, ՏԵՂԱՅԻՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ, ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ, ՀԱԿԱՀԱԶԱՅԻՆ ԵՎ ԽՈՐԽԱԲԵՐ, ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ, ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ, ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ, ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ, ԼԵՂԱՄՈՒՂ, ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ, ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ, ԴԻԱՐԵԱՅԻ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ), ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ, ԹՈՒԹՔԻ (ՀԵՄՈՐՈՅ) ԲՈՒԺՄԱՆ, ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ, ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ, ԱՆՈԹԱՊԱՇՏՊԱՆԻՉ, ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ, ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ, ԻՄՈՒՆԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ,  ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,  ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՏԻՍԵՊՏԻԿՆԵՐ, ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ  և բազմաթիվ այլ դեղեր։

Հսկվող, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկերը այստեղ` http://moh.am/#1/1033 ։