Կառավարության ծրագիրն ընդունվեց․ կողմ քվեարկեց 70 պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
26.08.2021 | 12:16Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: