Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունները և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։ Այդ նպատակով ՈւԱԿ- ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայաստանյան առողջապահական համակարգում։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը, ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն, գերժամանակակից հետազոտություններ են, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Հետազոտության ընթացքում ներարկվում է հատուկ կոնտրաստային նյութ, որը ինֆրակարմիր սպեկտրում լուսարձակում է, ինչը որսում է խցիկը և փոխանցում էկրանի վրա։ Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվություն, ցածր տոքսիկություն պրոֆիլ, և կեղծ բացասական գործակցի ցածր ցուցանիշ։

Բժշկի խոսքով, ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում․

1․ Այս հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են այսպես կոչված պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ։ «Պահակային ավշային հանգույցը ուռուցքով ախտահարված առաջին ավշային հանգույցն է, և դրա հետազոտությունը հնարավորություն է տալիս խուսափել առողջ, չախտահարված ավշահանգույցների հեռացումից և նվազեցնել վերջույթի այտուցի առաջացման հավանականությունը», – պարզաբանեց բժիշկը։

2․ Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը։ «Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ավելի շատ բարդություններ ունենում ենք ոչ թե ձայնալարարի, այլ հենց հարվահանագեղձերի վնասման հետևանքով։ Հարվահանագեղձերի պահպանումը զգալիորեն բարելավում է կյանքի որակը, որովհետև դրանց հեռացման դեպքում հիվանդն ամբողջ կյանքում տառապում է շատ ծանր բարդությամբ՝ արյան մեջ կալցիումի մակարդակի նվազմամբ, և ստիպված է ողջ կյանքում ընդունել կալցիումի դեղամիջոցներ», – ասաց բժիշկը։

3․ Պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով, կենտրոնը որդեգրել է այն քաղաքականությունը, որ անպայման ունենա աշխարհում ուռուցքաբանության մեջ կիրառվող բոլոր նորարական սարքերը, և այս սարքը դրանցից մեկն է։ «Ժամանակակից ուռուցքանության մեջ այն շատ կարևոր դերակատարում ունի, և որոշակի տեղակայման քաղցկեղների դեպքում տրավմատիզացիան է փոքրացնում, վիրահատության ծավալն է փոքրացնում, և պացիենտները հետագայում խուսափում են հաշմանդամությունից», – ասաց նա։ Տնօրենը հավելեց, որ կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել մոտ 80 սարքավորում, որոնցից մոտ 20-ը ամենաբարձր մակարդակի սարքավորումներ են։