«Հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է անենք, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից». ՀՀ վարչապետ

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը: 

Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ, որ ժամանակակից կառավարման գործում թվայնացումը բոլոր ոլորտներին վերաբերող ամենաակտուալ թեմաներից է: Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին ըստ ոլորտի պետք է կարևորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները: Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ևս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորովում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլն», – ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նման միջոցառումների նպատակն է ամրապնդել պետական, հանրային և մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հարցերում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաև քննադատելու հնարավոր չէ հարցերին լուծում տալ: 

«Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, և այս առումով մեծ է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունն ու ակտիվությունը: Այդ տեսանկյունից սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակներում իրականացվող գործողություններն ամբողջությամբ ուղղված են հենց այդ նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումն «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ» կարգախոսին համապատասխան կներկայացվեն սննդի անվտանգության ոլորտի թվայնացմանն ուղղված առաջարկություններ և գործուն լուծումներ», – ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է վերջին շրջանում սննդի անվտանգության ոլորտում իրականացված աշխատանքները: «Հստակ հասկանում ենք ուր պետք է գնանք և ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի և ունենա ակտիվ դիրքորոշում», -նշել է գործադիրի ղեկավարը: 

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք: