Թուրքիայի վարչապետն Ադրբեջանում խոսել է Խոջալուի դեպքերի և Ղարաբաղի հարցի մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը (AZTV). փոխանցում է EH-ն:

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Խոջալուի դեպքերին, ղարաբաղյան հակամարտությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

Խոջալուի մասին մասնավորապես ասել է.

«ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են Հայաստանի կողմից իրականացված մեծ կոտորածը։ Ցանկացած պայմաններում մենք Ադրբեջանի կողքին ենք լինելու։ Ադրբեջանի ինքնիշխանության բոլոր իրավունքները պիտի ապահովվեն»։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ թուրքական կառավարության ղեկավարն ասել է.

«Կարգավորման գործընթացում պետք է ճնշում գործադրվի։ Ի վերջո, այդ սխալը պիտք է շտկվի։ Կա Ադրբեջանի տարածքի օկուպացում։ Խոսք լինել չի կարող անգամ այն մասին, որ այս հարցը կլուծվի, քանի դեռ մարդիկ չեն վերադարձել իրենց տներ։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանի համար կա սպառնալիք, մեզ համար էլ կա սպառնալիք»։