Թուրք-ամերիկյան բանակցությունները Մանբիչի վերաբերյալ կարող են հետաձգվել

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի պաշտոնանկության պատճառով Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել. փոխանցում է EH-ն:

«Սիրիայի հողերում ոչ ոք չպետք է սպառնալիք ստեղծի։  Այստեղ չպետք է աջակցել ահաբեկիչներին։ Մանբիչի և Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում կայունության հասնելու համար փոխադարձ համաձայնություն ունենք։ Կա աշխատանքային խումբ, սակայն Թիլլերսոնի պաշտոնանկության պատճառով ԱՄՆ-ի հետ ծրագրված մեր ժողովը կարող է հետաձգվել։ Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի հետ ևս ձեռք բերվի փոխադարձ համաձայնություն այդ հարցում»,-նկատել է Չավուշօղլուն:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումն արագացնելու հարցը, որին ռուսական կողմը դրական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել, համաձայնություն այն հարցում, որ Սիրիայի քրդերը դուրս են գալու Մանբիչից և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ։