20 և 28 տարեկան կորոնավիրուսով հիվանդներ կան, որոնք միացված են արհեստական շնչառության ապարատին. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Հայաստանում կորոնավիրոսով հիվանդացության թվերն օրեցօր աճում են, այս օրերին հիվանդանոցային հավելյալ մահճակալների ծավալման փուլում ենք գտնվում։ Ցավոք, դելտա շտամով վարակման պարագայում հիվանդության երիտասարդացում ենք նկատում և հիվանդության ընթացքի կտրուկ վատթարացում։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ այս պարագայում սպասվում է հիվանդության ավելի երկար ընթացք և առկա մահճակալային ֆոնդը չի բավարարի այն հաղթահարելու։

«Այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, որոնք օգտվում են հիվանդանոցային բուժօգնությունից»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ 20 և 28 տարեկան երկու հիվանդ կա, որոնք որևէ ուղեկցող հիավանդություն չունեն, բայց այս պահին էլ նրանց միացված է արհեստական շնչառական սարք:

Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է: Հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը կարևորեց, որ մինչ ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ պատվաստվեն, ինչը կկանխի հիվանդության տարածումը:

Մանրամասները՝ տեսանյութում: