Աշխատողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և այլ երկրներում․ որո՞նք են խնդիրները և ի՞նչ անելիքներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
Բոլորը

Երևանում գործող արագ սննդի ցանցերից մեկում որպես առաքիչ աշխատող Արտակ Անանյանն անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իրեն աշխատանքից ազատում են, այն էլ՝ դրամաշորթության մեղադրանքով։ Նույն կերպ գործազուրկ են դարձել իր ևս 4 գործընկերները։

«Ասել են, որ մեր հետ այլևս չեն համագործակցում։ Էդ խոսակցությանը ոչինչ չի հետևել, ծանուցագիր չեն տվել, որ մեր աշխատանքի արդյունքում իրենց այսքան վնաս է հասցվել։ Չեն դիմել ոստիկանություն: Այսինքն՝ խզվել է զուտ բանավոր, չենք համագործակցում։ Իրենք ինձ պարտք են 1 շաբաթվա աշխատավարձ, բացի այն պարտադիր վճարումներից, արձակուրդային և այլն»,- նշում է Արտակը:

Նա վստահ է՝ իր աշխատանքային իրավունքները խախտված են։ Եվ հարցը միայն աշխատանքից անհարկի ազատմամբ չի սահմանափակվում․ մինչ այդ էլ բազմաթիվ խախտումներ են եղել։

«Հավելյալ ժամերի աշխատեցնում էին մեզ, ու ըստ օրենքի, պետք է դրա համար հավելավճարներ ստանայինք, բայց նման բան չկար, նույն աշխատավարձն էինք ստանում։ Նաև տուգանում էին։ Առաջին անգամը 1000 դրամ, երկրորդ անգամը՝ ասում էին օրվա աշխատածդ պետք է տաս»:

Արտակն արդեն դիմել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ իր իրավունքների վերականգնման համար։ Նրա դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել։

Այս տարվա հուլիսից Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նոր լիազորություններ է ստացել աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում։  Մինչ այժմ տեսչական մարմինը վերհսկողություն էր իրականացնում  աշխատողների առողջության պահպանման և անվտանգության պայմանների ապահովման վրա։ Այսուհետ, Կառավարության որոշմամբ ստացված նոր լիազորություններով, տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի նաև աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, անօրինական աշխատանքի դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման և աշխատանքային իրավունքներին առնչվող մի շարք նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ։ Նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների թիվն ավելացել է 60-ով: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կստանան արտադատական կարգով լուծելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները։

Աշխատանքի ոլորտում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում 2 եղանակով՝ դիմում բողոքների հիմնա վրա և սեփական նախաձեռնությամբ: Հարուցվում են վարչական վարույթներ, որոնց հիման վրա էլ տվյալ գործատուների մոտ զննություններ են իրականացվում։

«Եթե վարչական վարույթի ընթացքում հայտնաբերվում են խախտումներ, Տեսչական մարմինը իրավասու է կարգադրագիր ներկայացնել գործատուին, որպեսզի գործատուն սահմանված ժամկետում վերականգնի խախտված իրավունքները: Տեսչական մարմինը,  սահմանված ժամկետում կարգադրագիրը չկատարելու դեպքում, իրավասու է տուգանքներ կիրառելու և ըստ էության այդ պրոցեսն այնքան է տևում, մինչև գործատուն մեր կողմից տրված կարգադրությունը չկատարի»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:

Տեսչական մարմինը, բացի վարչական վարույթների հարուցումից, նաև հանքարդյունաբերության և մշակող ընկերություններում է իրականացնում ստուգումներ։

«Կոնկրետ 2021-ի տարեկան ծրագրում ընդգրկված են 48 սուբյեկտներ, որոնցից 32-ում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ։ Դրա հիմնական նպատակն այն է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն առողջ և անվտանգ պայմաններ ստեղծեն աշխատողների համար»,- մանրամասնեց Տեսչական մարմնի ներկայացուցիչը:

Որքանո՞վ է արդյունավետ աշխատանքային իրավունքների պահպանման ոլորտում Հայաստանի մոտեցումը, արդյո՞ք այն ներառում է տարբեր երկրներում առկա լավագույն փորձը և ի՞նչ բացեր են մնացել այս ոլորտում։

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ուսումնասիրություն է կատարում աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների վերաբերյալ՝ ներկայացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության ստանդարտներն ու պահանջները և տարբեր երկրների՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չինաստանի և Գերմանիայի փորձը։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որն աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող մասնագիտացված հաստատություն է ՄԱԿ-ում, ընդունել է աշխատանքի տեսչության մի շարք չափանիշներ։ Դրանք հիմնականում տեղ են գտել կոնվենցիաներում և հանձնարարականներում։ Չնայած չափանիշներն ու առաջարկվող գործիքակազմը նույնն են, այնուամենայնիվ, երկրների մոտեցումները տարբեր են՝ կախված երկրի առանձնահատկություններից ու ոլորտում առկա խնդիրներից։

Ըստ ուսումնասիրության՝ մի շարք երկրներում աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում մեծ դերակատարում ունեն արհմիությունները, որոնք նաև լուրջ գործոն են հանդիսանում քաղաքականության մեջ: Այդ երկրներից են Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը։ Մասնավորապես՝ Գերմանիայում և Լեհաստանում արհեստակցական միությունները միշտ խաղացել են ակտիվ դեր և անգամ հանդիսացել հեղափոխությունների նախաձեռնողներ։

Գերմանիան նաև առանձնանում է աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ապահովագրական ընկերությունների ներգրավմամբ։ Այստեղ գործում են դժբախտ պատահարների ապահովագրության գործակալություններ, որոնք անկախ են, և նրանց գործունեությունը հսկվում է պետության կողմից։ Նրանք պատասխանատու են դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման համար և իրավունք ունեն ընդունել կանոնակարգեր, որոնց գործատուները պետք է հետևեն: Գործատուները նաև, ըստ օրենքի, պետք է միանան այս գործակալություններին և վճարեն անդամավճարներ:

Եվրոպական երկրներում գործատուներին  համապատասխան վարքագիծ պատադրող գործոններից է սանկցիաների կիրառումը։   Ուսումնասիրության համահեղինակ, փորձագետ Խաչիկ Հարությունյանն ասում է՝  Հայաստանում, այլ երկրների համեմատ, սանկցիաների չափը  շատ փոքր է։  Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված 14 սանկցիաներն իրենց չափով և տեսակով ունակ չեն ըստ էության ապահովելու այդ հիմնական խնդրի իրագործումը։

«Օրինակի համար` Հունաստանում այս ոլորտում սանկցիաները հասնում են մինչև 50 հազար եվրոյի, Հայաստանում այդքան չեն, մինչև 100-150 հազար դրամ։ Բնականաբար, սա չի կարող ունենալ այն պրեվենտիվ էֆեկտը, որը կա  Հունաստանի դեպքում, որովհետև 50 հազար եվրոն  մեծ թիվ է անգամ Եվրոպական բիզնեսների համար»,- նշում է փորձագետը:

Ըստ փորձագետի՝ հաջորդ կարևոր քայլն արհմիությունների ստեղծումն է, ինչը աշխարհի շատ երկրներում մեծ դերակատարում ունի աշխատանքային իրավունքի պաշտպանության  ոլորտում։

«Չունենք ուժեղ արհեստակցական միություններ։ Փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է լինում, երբ կան ուժեղ արհեստակցական միություններ։ Նույն Լեհաստանում կան ուժեղ արհմիություններ, կային նույնիսկ այնպիսիք, որ այնտեղ հեղափոխություն արեցին։ Ֆրանսիայում եւս  լուրջ դերակատարում ունեն արհմիությունները, քաղաքականության վրա են նաև ազդեցություն ունենում։ ույն Գերմանիայում մինչ այժմ հսկայական ազդեցություն ունեն, ԱՄՆ-ում»,-ասում է փորձագետը։

Ինչ վերաբերում է աշխատողների անվտանգության ապահովմանը, նա բերում է Լեհաստանի օրինակը, որտեղ ազգային աշխատանքային տեսչությունը իրականացնում է ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ քաղաքականություն։

«Ենթադրենք հանքարդյունաբերական ձեռնարկություն է բացվում, մինչև բացվելը այդ փուլում է ներգրավվում կառույցը, դեռ չգործող, դեռ նոր պետք է ձևավորվի, այդ փուլում ինքը ներգրավվում է, ասում է՝ եղբայր, որպեսզի տեխնիկական վթարներ չլինեն, այս-այս  բաները պետք է անեք»։

Պատժիչ քաղաքականությունը կանխարգելիչ քաղաքականությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին է նշում նաև ուսումնասիրության համահեղինակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, սակայն, խնդիրը ոչ թե առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ է կապված, այլ համակարգային է և պետք է դիտարկել ընդհանուր պատկերի մեջ։

«Երբ տեսչությունը գնաց իր գործառույթներն իրականացնելու, տեսավ, որ անվտանգության պայմանները բավարարված չեն, կանգնում է խնդրի առաջ․ հարցն այն  է, որ դեռևս անվտանգության նորմերի հստակեցման խնդիր ունենք, ստանդարտները որո՞նք են։ Ոնց առաջնորդվենք՝ ԵՄ, թե՞ ԽՍՀՄ ստանդարտներով, որոնք արդեն անցել ենք»,-նշում է Մարտիրոսյանը։

Փորձագետի մատնանշմամբ՝ մեկ այլ խնդիր է պետական մի քանի մարմիններում գործառույթների կրկնությունը։

«Եվ հարկային ծառայությունները, և աշխատանքի տեսչությունը ունեն գործառույթի կրկնություն չգրանցված աշխատողների բացահայտման հետ կապված, և սա անհարմարություն է ստեղծում տնտեսվարողի համար։ Անընդհատ այցելությունները և այլն, սրանք որոշակի ռիսկայնություն են ձևավորում տնտեսվարողի մոտ»,-կարծում է փորձագետը։

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ուսումնասիրությունն արդեն ավարտական փուլում է։ Մասնագետներն աշխատում են եզրակացությունների ու առաջարկությունների վրա։ Առաջիկայում կդիմեն Կառավարություն՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ ոլորտի հետագա բարեփոխումներին նպաստելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան