Բայդենը ծնկի է եկել «Թալիբան»-ի առջև․ Թրամփ

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենն Աֆղանստանում բոլոր դիրքերը հանձնել է «Թալիբան»-ին՝ դրանով իսկ ծնկի գալով նրանց առջև։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Թրամփը միաժամանակ պատմել  է, թե նախկինում ինչ զրույց է ունեցել թալիբների ղեկավարի՝ Աբդուլ Հանի Բարադարի հետ։

«Ես ասացի` Աբդո՛ւլ , եթե ինչ-որ բան պատահի, մենք ձեզ համար իսկական ահաբեկություն ու սարսափ կստեղծենք:

Ձեռք մի՛ տվեք ամերիկացիներին, մեր երկիր մի՛ եկեք, և դուք կշարունակեք ձեր քաղաքացիական պատերազմը: Ես դրա դեմ ոչինչ չեմ կարող անել, նրանք կռվել են հարյուրավոր տարիներ և կշարունակեն անել դա: Նրանք լավ մարտիկներ են»,-ասել է Թրամփը Ալաբամայում իր համախոհների հանրահավաքին ելույթ ունենալիս։

ԱՄՆ-ի նախկին ղեկավարը նաև պատմել է, որ ստիպել է թալիբների առաջնորդին ընդունել իր պայմանները՝ ճնշելով վերջինիս։

«Հետո մեզ մոտ կեղծ ընտրություններ եղան, նոր նախագահ եկավ, որը ծնկի եկավ նրանց առջև և ասաց՝ եկեք, վերցրեք այն ամենը, ինչ ունենք․․․․Բոլորը մեզ են նայում և մտածում, թե ինչ պատահեց ԱՄՆ-ին այս կարճ ժամանակում։ Ոչ ոքի հավատը չի գալիս»,-եզրափակել է Թրամփը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման զինյալներն առանց գրոհի մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ՝ մինչ այդ ամբողջական վերահոսկողություն տարածելով երկրի մեծ մասի վրա։